ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2022 թվականի N 434-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետում՝
ա. առաջին նախադասությունը «վաղեմության սերտիֆիկատ» բառերից հետո լրացնել «կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի (այսուհետ՝ ՀԾ ԱԱԹ) 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ» բառերով,
բ. երրորդ նախադասությունը «հետազոտության արդյունքը,» բառերից առաջ լրացնել «ՀԾ ԱԱԹ հետազոտության դեպքում՝ նաև թեստի անվանումը,» բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետում՝
ա. բոլոր տեղերում «ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով,
բ. «անձի հաշվին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` լիազոր մարմնի սահմանած դեպքերի» բառերով.
3) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան ՊՇՌ հետազոտության արդյունքները՝ 48 ժամվա, իսկ ՀԾ ԱԱԹ հետազոտության արդյունքները՝ 2 ժամվա ընթացքում: ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:».
4) որոշման հավելվածի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը բոլոր տեղերում «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.
5) որոշման հավելվածի 7-րդ կետում՝
ա. «14» թիվը փոխարինել «10» թվով,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:».
6) որոշման հավելվածի 9-րդ կետի երկրորդ նախադասությունը «հաջորդ հերթափոխ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում» բառերով.
7) որոշման հավելվածի 10-րդ կետում՝
ա. երկրորդ և երրորդ նախադասությունները «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով,
բ. վերջին նախադասությունը «ժամանակահատվածում ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.
8) որոշման հավելվածի 15.2-րդ կետում՝
ա. «նախկինում» բառից առաջ լրացնել «ՀԾ ԱԱԹ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց,» բառերով,
բ. «հիվանդացածների (ՊՇՌ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով.
9) որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետում՝
ա. «72 ժամ վաղեմությամբ» բառերից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության 24 ժամ վաղեմությամբ» բառերով,
բ. «ՊՇՌ» բառից հետո լրացնել «կամ ՀԾ ԱԱԹ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|