Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-96
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.11.2003-09.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/8
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1028-I

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

 

Հոդված 2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

(2-րդ հոդվածը խմբ. 22.10.03 ՀՕ-21-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3. (հոդվածն ուժը կորցրել է 22.10.03 ՀՕ-21-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

22 ապրիլի 1994 թ.

ՀՕ-96