ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 45,787,900 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 233-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ. Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ, գ. Բերդաշեն Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
45 787 900 դրամ, որից 8 905 900 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 19.03.2022 31.12.2022 թթ. - 45 787 900 դրամ, այդ թվում` 1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 31140.0 հազար դրամ, 2. Ծառայությունների ձեռքբերում (1-4-րդ եռամսյակներ) - 3450.0 հազար դրամ, 3. Հագուստի ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 1106.0 հազար դրամ, 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4-րդ եռամսյակներ) - 4240.0 հազար դրամ, 5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 4701.9 հազար դրամ, 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 970.0 հազար դրամ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (2-4-րդ եռամսյակներ) - 180.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր 31140.0 հազար դրամ, 2. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3450.0 հազար դրամ, այդ թվում` 2.1. Էլեկտրաէներգիա - 1200.0 հազար դրամ, 2.2. Համացանց - 850.0 հազար դրամ, 2.3. Առողջապահության ապահովագրական ծառայություններ - 900.0 հազար դրամ: 2.4. Ներքին գործուղումներ - 500.0 հազար դրամ: 3. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1106.0 հազար դրամ, այդ թվում` 3.1. Արտահագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար (ձմեռային և ամառային բաճկոններ, ամառային և ձմեռային գլխարկներ, ամառային շապիկ) - 600.0 հազար դրամ (8 հատ), 3.2. Ճտքավոր կոշիկներ - 506.0 հազար դրամ (22 հատ), 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4240.0 հազար դրամ, այդ թվում` 4.1. Բենզին «Ռեգուլյար» - 2040.0 հազար դրամ (4000 լիտր), 4.2. Դիզելային վառելիք (ամառային) 1000 լիտր, - 500.0 հազար դրամ 4.3. Սեղմված բնական գազ - 1240.0 հազար դրամ (4000 կգ), 4.4. Տրակտորի մասեր - 400.0 հազար դրամ, 4.5. Հակասառիչ հեղուկ - 60.0 հազար դրամ (50 լիտր): 5. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4701.9 հազար դրամ, այդ թվում` 5.1. Ծովային պարեկային նավակ - 4701.9 հազար դրամ (1 հատ): 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 970.0 հազար դրամ, այդ թվում` 6.1. Դյուրակիր համակարգիչներ - 700.0 հազար դրամ (2 հատ), 6.2. Գունավոր տպիչ - 270.0 հազար դրամ (1 հատ), 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 180.0 հազար դրամ, այդ թվում` 7.1. Տեսահսկման համակարգ - 180.0 հազար դրամ (1 հատ), |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված նախատեսված ծախսերը |
Կազմակերպական ծախսեր - 3020.0 հազար դրամ 1. Էներգետիկ ծառայություններ - 1 200.0.0 հազար դրամ, 2. Կապի ծառայություններ - 850.0 հազար դրամ, 3. Վարչական սարքավորումներ - 970.0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2022, N 768-Ա | 01.11.2022, N 233-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|