Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 283-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի՝

1) 10-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետը «խթանումը» բառից հետո լրացնել «, կայուն տնտեսական զարգացումը և տնտեսության մրցունակության բարձրացումը, այդ թվում՝ կանաչ տնտեսության և տնտեսական արդիականացման միջոցով» բառերով,

բ․ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) միջազգային տնտեսական կապերի և արտաքին առևտրի զարգացումը․»,

գ. 5-րդ ենթակետը «բարձրացումը» բառից հետո լրացնել «և տեխնոլոգիական արդիականացումը» բառերով,

դ. 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.

«5.1) արդյունաբերության, այդ թվում՝ ծանր արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, արևային և այլընտրանքային տեխնոլոգիաների, թեթև և ստեղծագործ արդյունաբերության զարգացումը․»,

ե. 8-րդ ենթակետում «ենթակառուցվածքների» բառը փոխարինել «ենթակառուցվածքի» բառով,

զ․ 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.

«9.1) ֆինանսական հասանելիությունը, կապիտալի շուկայի զարգացումը, նորարարական ֆինանսական մեխանիզմների ձևավորումը.».

2) 11-րդ կետում՝

ա. 12-րդ ենթակետում «պետություն-մասնավոր հատված» համագործակցության» բառերը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության» բառերով,

բ. 16-րդ ենթակետը «ձեռնարկատիրության» բառից հետո լրացնել «և ֆինանսների հասանելությունն ապահովող անհրաժեշտ շուկայական գործիքների ու մեխանիզմների,» բառերով,

գ. 16-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին և 16.2-րդ ենթակետերով.

«16.1) մշակում և իրականացնում է գիտելիքահենք տնտեսության ձևավորման և զարգացման, այդ թվում՝ մտավոր սեփականության պահպանության և ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացման, մտավոր սեփականության առևտրայնացման, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանն ուղղված քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և դրանց դիտանցումը.

16.2) մշակում է գործարար միությունների, ասոցիացիաների և պալատների զարգացման քաղաքականությունը, ապահովում է պետություն-մասնավոր երկխոսության (այսուհետ՝ ՊՄԵ) ինստիտուցիոնալ կայացումը, համակարգում է ՊՄԵ ոլորտային հարթակների աշխատանքները.»,

դ. 18-րդ ենթակետը «կիրառումը» բառից հետո լրացնել «, երկակի նշանակության ապրանքների և ծագման երկրի սերտիֆիկացման փաստաթղթերին առնչվող օրենսդրական կարգավորումների մշակումը, վերջին մրցակցային տեխնոլոգիաների կիրառման միջոցով տարածաշրջանային և համաշխարհային առաջընթացներին մասնակցությունը և իրականացումը» բառերով,

ե. 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին և 18․2-րդ ենթակետերով.

«18.1) մշակում և իրականացնում է արդյունաբերության, այդ թվում՝ ծանր արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, արևային և այլընտրանքային տեխնոլոգիաների, թեթև և ստեղծագործ արդյունաբերության քաղաքականությունը.

18․2) մշակում և իրականացնում է կայուն և կանաչ տնտեսական զարգացման քաղաքականությունը, ապահովում է երկրի կանաչ վերափոխման ռազմավարական ծրագրերի իրագործումը.»,

զ․ 20-րդ ենթակետում «քաղաքականությունը» բառը փոխարինել «, ինչպես նաև արտաքին առևտրի քաղաքականությունը, նպաստում է միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը և զարգացմանը»,

է. 22-րդ ենթակետը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ֆինանսական հասանելիության և կապիտալի շուկայի զարգացման մեխանիզմները և կարգավորումները» բառերով,

ը. 23-րդ ենթակետը «մեխանիզմները» բառից հետո լրացնել «, մասնակցում է առևտրի և ծառայությունների ոլորտի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում և իրականացնում է ներքին շուկայի զարգացմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր» բառերով,

թ. 24-րդ ենթակետից հանել «, իրականացնում» բառը, իսկ «քաղաքականությունը» բառից հետո լրացնել «՝ ապահովելով անվտանգ արտադրանքի ներքին և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու համակարգումը» բառերով,

ժ. 25-րդ ենթակետում «նշանակման գործընթացը» բառերը փոխարինել «նշանակման, արտադրանքի ցուցանիշների փորձարկումների (չափումների) ճշգրիտ արդյունքներ ապահովող ռեֆերենսային (էտալոնային) լաբորատորիաների ճանաչման գործընթացները» բառերով,

ժա․ 47-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

3) 32-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետում «պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման» բառերը փոխարինել «ագրովերամշակման» բառով,

գ. 4-րդ ենթակետում «մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման» բառերը փոխարինել «նախագծման» բառով,

դ․ 5-րդ ենթակետում «, նորարարությունների և մոնիթորինգի» բառերը փոխարինել «և նորարարությունների» բառերով,

ե. 6-րդ ենթակետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «գյուղատնտեսական» բառով,

զ. 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

է. 8-րդ ենթակետում «ենթակառուցվածքների» բառը փոխարինել «ենթակառուցվածքի» բառով,

ը․ 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

թ․ 11-րդ ենթակետում «Եվրասիական տնտեսական միության և արտաքին» բառերը փոխարինել «և ինտեգրացիայի» բառերով,

ժ. 12-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժա. 13-րդ ենթակետի «ներդրումների» բառից հետո հանել «քաղաքականության» բառը,

ժբ․ 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-26-րդ ենթակետերով.

«15) անասնաբուծության վարչությունը.

16) բուսաբուծության վարչությունը.

17) արդյունաբերության քաղաքականության վարչությունը.

18) թեթև արդյունաբերության վարչությունը.

19) ձեռներեցության վարչությունը․

20) գիտելիքահենք տնտեսության վարչությունը.

21) գործարար միջավայրի վարչությունը․

22) ներդրումային ծրագրերի վարչությունը.

23) միջազգային համագործակցության վարչությունը.

24) տնտեսական հետազոտությունների վարչությունը.

25) ռազմավարական ոլորտների վարչությունը.

26) ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը․».

4) 33-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետում «տեղեկատվության» բառը փոխարինել «լրատվության» բառով,

բ. 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:»։

2. Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում սահմանել, որ՝

1) գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով անասնաբուծության վարչություն և բուսաբուծության վարչություն․

2) պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչությունն անվանափոխվում է ագրովերամշակման վարչության.

3) գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությունն անվանափոխվում է գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության.

4) գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունն անվանափոխվում է գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության․

5) գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունն անվանափոխվում է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության.

6) արդյունաբերության զարգացման վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով արդյունաբերության քաղաքականության վարչություն և թեթև արդյունաբերության վարչություն.

7) որակի ենթակառուցվածքների զարգացման վարչությունն անվանափոխվում է որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության.

8) գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով գործարար միջավայրի վարչություն և ներդրումային ծրագրերի վարչություն․

9) Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչությունն անվանափոխվում է առևտրի և ինտեգրացիայի վարչության.

10) ձեռներեցության զարգացման վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով ձեռներեցության վարչություն և գիտելիքահենք տնտեսության վարչություն.

11) հանրային ներդրումների քաղաքականության վարչությունն անվանափոխվում է հանրային ներդրումների վարչության.

12) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անվանափոխվում է լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության․

13) արտաքին կապերի վարչությունն անվանափոխվում է միջազգային համագործակցության վարչության.

14) ստեղծվում են նոր հիմնական մասնագիտական վարչություններ՝ հետևյալ անվանումներով՝

ա. տնտեսական հետազոտությունների վարչությունը,

բ. ռազմավարական ոլորտների վարչությունը,

գ. ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2022 թվական: