ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 967-Ա
«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,378,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից «ԱՐՏՍՏՐՈՄ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03301476) 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված N 03/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղային համալիրների ձեռքբերում՝ 3,243,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 967-Ա որոշման |
«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է նպաստել մանկապարտեզ հաճախող երեխաների բազմակողմանի զարգացմանը և հոգեբանական վիճակի բարելավմանը, ինչպես նաև մանկապարտեզի անվտանգության և դիմակայության մակարդակի բարձրացմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի բարեգործական որակման նպատակն է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից՝ համաձայն Բարեգործության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի: |
3. |
Բարեգործը |
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ, Երևանի Ռոտարի Ակումբ Ինթերնեյշնլ Բարեգործական ՀԿ։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փ. 22/5, 0069, ՀՎՀՀ՝ 00903591, Երևանի Ռոտարի Ակումբ Ինթերնեյշնլ Բարեգործական ՀԿ, ՀՎՀՀ՝ 02708338: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզի Բերդ Խոշորացված համայնքի Չինարիի մանկապարտեզում, բնագավառը՝ կրթական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,378,800 (չորս միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար) դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինարի գյուղի մանկապարտեզը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը կմեկնարկի 2021 թ. նոյեմբերի 13-ին և կավարտվի 2022 փետրվարի 28-ին: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2021 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան մանկապարտեզի կարիքներին, ձեռք կբերվեն և կտեղադրվեն խաղային համալիրներ ՝ արժեքը 3,243,800 (երեք միլիոն հինգ հարյուր հազար), հոսանքի գեներատոր՝ արժեքը 700,000 (յոթ հարյուր հազար): Կազմակերպչական ծախսերը կազմում են 435,000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ (145,000 դրամ *3 ամիս * մեկ համակարգող): |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Խաղային համալիրի ձեռքբերում և տեղադրում 3,243,800 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) դրամ։ Էլեկտրական գեներատորի ձեռքբերում և տեղադրում 700,000 (յոթ հարյուր հազար) դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աշխատավարձ (145,000 դրամ *3 ամիս * մեկ համակարգող) - 435,000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ։ |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը կիրականացվի Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանի, Չինարի գյուղի վարչական պատասխանատուի և տեղի մանկապարտեզի հետ համագործակցությամբ։ |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագիրը կլինի նաև Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ: Ծրագրի վերաբերյալ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվեն տեղեկություններ՝ ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
14.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.02.2022, N 97-Ա | 25.02.2022, N 967-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|