Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 967-Ա

 

«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,378,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից «ԱՐՏՍՏՐՈՄ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03301476) 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված N 03/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղային համալիրների ձեռքբերում՝ 3,243,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

14.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 967-Ա որոշման

 

«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել մանկապարտեզ հաճախող երեխաների բազմակողմանի զարգացմանը և հոգեբանական վիճակի բարելավմանը, ինչպես նաև մանկապարտեզի անվտանգության և դիմակայության մակարդակի բարձրացմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակն է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից՝ համաձայն Բարեգործության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի:

3.

Բարեգործը

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ, Երևանի Ռոտարի Ակումբ Ինթերնեյշնլ Բարեգործական ՀԿ։

4.

Ծրագիրը կատարողը

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փ. 22/5, 0069, ՀՎՀՀ՝ 00903591, Երևանի Ռոտարի Ակումբ Ինթերնեյշնլ Բարեգործական ՀԿ, ՀՎՀՀ՝ 02708338:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզի Բերդ Խոշորացված համայնքի Չինարիի մանկապարտեզում, բնագավառը՝ կրթական։

6.

Ծրագրի բյուջեն

4,378,800 (չորս միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար) դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինարի գյուղի մանկապարտեզը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը կմեկնարկի 2021 թ. նոյեմբերի 13-ին և կավարտվի 2022 փետրվարի 28-ին:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ  ֆինանսական միջոցների ծավալը

2021 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան մանկապարտեզի կարիքներին, ձեռք կբերվեն և կտեղադրվեն խաղային համալիրներ ՝ արժեքը 3,243,800 (երեք միլիոն հինգ հարյուր հազար), հոսանքի գեներատոր՝ արժեքը 700,000 (յոթ հարյուր հազար): Կազմակերպչական ծախսերը կազմում են 435,000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ (145,000 դրամ *3 ամիս * մեկ համակարգող):

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Խաղային համալիրի ձեռքբերում և տեղադրում 3,243,800 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) դրամ։ Էլեկտրական գեներատորի ձեռքբերում և տեղադրում 700,000 (յոթ հարյուր հազար) դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աշխատավարձ (145,000 դրամ *3 ամիս * մեկ համակարգող) - 435,000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ։

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը կիրականացվի Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանի, Չինարի գյուղի վարչական պատասխանատուի և տեղի մանկապարտեզի հետ համագործակցությամբ։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագիրը կլինի նաև Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ: Ծրագրի վերաբերյալ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվեն տեղեկություններ՝ ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 24.02.22 N 97-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

14.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ