ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
«ԱՐԱԳԱԾ 4090» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860» գիտամշակութային կազմակերպության կողմից պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (3,400 տեղ, 11,050 կգ ընդհանուր քաշով, 1,780 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,985 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 111-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանքը |
Քաշը (կգ) |
Ընդհանուր արժեքը (եվրո) |
Հագուստ |
10,265 |
800 |
Կոշիկ |
170 |
200 |
Գեներատոր |
60 |
35 |
Աթոռ |
88 |
102.88 |
Անիվավոր աթոռ |
240 |
77 |
Կատետր |
51 |
189 |
Կատետր (Crystofix) |
28 |
105.52 |
Կատետր (Applix) |
1 |
5.56 |
Անվասայլակ |
108 |
180 |
Պրոյեկտոր |
20 |
48.78 |
Պրոյեկտոր (Geha) |
7 |
16.26 |
Մոնիթոր(Medion) |
6 |
10 |
Մոնիթոր (Dell) |
6 |
10 |
Ընդամենը |
11,050 |
1,780 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |