Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 փետրվարի 2022 թ.

N 529-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝

1. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին» հ.500-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին»,

2) որոշման նախաբանում «2015» թիվը փոխարինել «2020» թվով, իսկ «2020» թիվը՝ «2021» թվով,

3) Որոշման առաջին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոցի հ.29/5 շենքի հ.188 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.06.2008թ. հ.2556494 վկայական) 32.6քմ մակերեսով օժանդակ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Զեմֆիրա Մատինյանին»:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. փետրվարի 8

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան