ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 117-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՎ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 43,070,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցի պատուհանների և դռների փոխարինում և կաթսայատան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արսսաթան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09211788) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N ՀՀ/Դ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատուհանների և դռների փոխարինման ու կաթսայատան կառուցման աշխատանքների իրականացում՝ 43,070,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 117-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴՊՐՈՑԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՎ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի «Ազնիվ Բալասանյանի անվան Կորնիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանները և դռները, ինչպես նաև կառուցել կաթսայատուն |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղ՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
43,070,300 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Սյունիքի մարզի «Ազնիվ Բալասանյանի անվան Կորնիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. փետրվարի 15-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Դպրոցի պատուհանների և դռների փոխարինման, կաթսայատան կառուցում։ Ժամկետը՝ 2022 թ. փետրվարի 15-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Արժեքը՝ 43,070,300 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Դպրոցի ապակե փաթեթով մետաղապլաստե պատուհանների, մետաղապլաստե արտաքին ցուցափեղկերի, մետաղապլաստե ապակեպատ երկփեղկանի դռների, պլաստմասե պատուհանագոգերի փոխարինման և տեղադրման, ինչպես նաև կաթսայատան կառուցման շինարարական աշխատանքների իրականացում - 43,070,300 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|