Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 117-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՎ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 43,070,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցի պատուհանների և դռների փոխարինում և կաթսայատան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արսսաթան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09211788) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N ՀՀ/Դ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պատուհանների և դռների փոխարինման ու կաթսայատան կառուցման աշխատանքների իրականացում՝ 43,070,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 117-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴՊՐՈՑԻ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՎ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է փոփոխել ՀՀ Սյունիքի մարզի «Ազնիվ Բալասանյանի անվան Կորնիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանները և դռները, ինչպես նաև կառուցել կաթսայատուն

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղ՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

43,070,300 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Սյունիքի մարզի «Ազնիվ Բալասանյանի անվան Կորնիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. փետրվարի 15-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Դպրոցի պատուհանների և դռների փոխարինման, կաթսայատան կառուցում։ Ժամկետը՝ 2022 թ. փետրվարի 15-ից մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Արժեքը՝ 43,070,300 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Դպրոցի ապակե փաթեթով մետաղապլաստե պատուհանների, մետաղապլաստե արտաքին ցուցափեղկերի, մետաղապլաստե ապակեպատ երկփեղկանի դռների, պլաստմասե պատուհանագոգերի փոխարինման և տեղադրման, ինչպես նաև կաթսայատան կառուցման շինարարական աշխատանքների իրականացում - 43,070,300 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ