Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 113-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն բնակելի տան վերակառուցմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

   

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 113-Ա որոշման

     

ԾՐԱԳԻՐ

   

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ»

   

1.

Ծրագրի նպատակը

Արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ Հրանտ Խաչատրյանի

ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Կարապետ ՈՒլնեցու 14-2, ՀՎՀՀ՝ 00141643) և ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա, Վաշինգտոն պողոտա 1546 E):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բն. 2, ՀՎՀՀ` 00218098):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայր 21-րդ փողոց 10/1, բնակարանաշինու-

թյան բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

5,700,000 դրամ, որից՝

- «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ -2,500,000 դրամ.

- ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն - 3,200,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հրանտ Խաչատրյան, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Աքորի բնակավայր, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, տուն 2:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի փետրվարի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

28 տարի առաջ տեղադրված և արդեն քայքայված փայտյա տնակի ապամոնտաժում և գոյություն ունեցող հիմքերի վրա պեմզայի էկոսալերով տնակի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերի և գործիքների տրամադրում - 5,700,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների

Նախատեսվում է ներքոհիշյալ շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում՝

- էկոսալերի - 728,000 դրամ,

- ամրան, ցեմենտ, ավազ, ներքին հարդարման նյութեր-3,287,000 դրամ

- տանիքի կառուցման նյութեր-680,000 դրամ

- դռներ և պատուհաններ-410,000 դրամ

- այլ նյութեր և գործիքներ - 595,000 դրամ,

 

համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Ալավերդու համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

             

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ