Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-110-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2006-01.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի առաջին մասում`

1) 2-րդ կետի «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով.

2) 6-րդ կետը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.».

2) երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.   

«11) դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».

3) հինգերորդ մասից հանել «և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերը.

4) վեցերորդ մասի «ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում» բառերը փոխարինել «հանձնել է քննություն` գլխավոր դատախազի սահմանած կարգով» բառերով.

5) յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և գլխավոր դատախազի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում անձը քննություն հանձնելուց և քննիչ նշանակվելուց հետո անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի սահմանած կարգով:».

6) ութերորդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7) իններորդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել «, այլ ստորադաս դատախազը կամ քննիչն» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավոր դատախազների» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչև Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-110-Ն