Basic information
Number
N 498
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.08.30/23(89)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.08.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.08.1999
Effective date
09.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 1999 թվականի N 498
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների հետ պետական, տարածքային կառավարման մարմինների գործունեությունը հստակեցնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) կրոնական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու բանակցությունները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի հետ.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհուրդ ներկայացնել համապատասխան տեղեկություններ կրոնական կազմակերպությունների հետ 1998 թվականի և 1999 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրագործված և առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերի մասին:

2. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` մեկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից և Երևանի քաղաքապետից ստացված տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նոր կանոնադրությունն ու կառուցվածքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation