Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 232-Ա

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 39,724,594 դրամ ընդհանուր արժողությամբ «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Մանկական զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 232-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ Վայոց Ձորի մարզում գտնվող Ջերմուկ, Վայք և Արենի համայնքներում գտնվող մանկական զարգացման կենտրոնների նորոգում, կահավորում և վերազինում, որոնք մասնագիտական աջակցություն են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կենտրոնների տարածքը համայնքների կողմի անհատույց օգտագործման համար տրամադրված է Մանկական զարգացման հիմնադրամին և վերջինս կենտրոններում ծառայություններ է մատուցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Կենտրոնները վերջին երկու տարիներին աջակցություն են ցուցաբերել մոտ 400 երեխաների։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (ք. Երևան, Բաբայան փողոց 23/7 շենք)

4.

Ծրագիրը կատարողը

Մանկական զարգացման հիմնադրամ, (ՀՎՀՀ-01845834, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Ռ. Մելիքյան 1)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության, Վայոց Ձորի մարզ՝ Ջերմուկ համայնք (Ձախափնյակ թաղամասի 7/41), Արենի համայնք (նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 68,4 քմ տարածք), Վայք համայնք (Ալավերդյան 54):

Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

39,724,594 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Արենի համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

15 ապրիլ 2022 թվականից մինչև 30 դեկտեմբեր 2022 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Վայքի կենտրոնի վերանորոգման և Վայքի ու Ջերմուկի կենտրոնների բակերի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 16,996,094 դրամ (15.04.2022-31.10.2022 թթ.)

2. Վայքի և Ջերմուկի կենտրոններում ներառական խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում և տեղադրում, Վայքի, Ջերմուկի և Արենիի կենտրոնների խաղասենյակների կահույքի ձեռքբերում՝ 18,664,000

դրամ (01.07.2022-31.10.2022 թթ.)

3. Անվտանգության համակարգի ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 1,300,500 դրամ (01.07.2022-31.10.2022 թթ.)

4. Օդորակիչների ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 2,364,000 (01.07.2022-31.10.2022 թթ.)

5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ (ծրագրի ամփոփում, 01.10.2022-30.12.2022 թթ.)

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Վայքի կենտրոնի վերանորոգման և Վայքի ու Ջերմուկի կենտրոնների բակերի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 16,996,094 դրամ

2. Վայքի և Ջերմուկի կենտրոնների համար ներառական խաղահրապարակի ձեռքբերում և տեղադրում՝ 13,819,000 դրամ

3. Վայքի, Ջերմուկի և Արենիի խաղասենյակների կահույքի ձեռքբերում՝ 4,845,000 դրամ

4. Անվտանգության համակարգի ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 1,300,500 դրամ

5. Օդորակիչների ձեռքբերում և տեղադրում բոլոր կենտրոններում՝ 2,364,000 դրամ

6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Հայաստանի Հանրապետության, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Վայքի և Արենի համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի Դեսպանատուն և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի հաշվետվություն լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան