Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 295-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1709-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 6 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1709-Լ որոշման՝

1) 7-րդ կետը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության» բառերով․

2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետեր.

« 9. Առաջարկել Արցախի Հանրապետության կառավարությանը սույն միջոցառման շրջանակներում Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար վճարել այն շահառուների դրամական օգնության գումարները, որոնց այդ ամիսների համար չի վճարելու ֆինանսավորողը։

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ըստ անհրաժեշտության ապահովել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա գումարներին համապատասխան վճարման ցուցակների տրամադրումը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակները տրամադրելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։».

3) N 2 հավելվածի 22-րդ կետում «՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)» բառերը փոխարինել «, եթե այդ գումարը բանկ է փոխանցվել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, և Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջե, եթե այն բանկ է փոխանցվել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից» բառերով․

4) N 2 հավելվածը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով․

«22.1. Սույն կարգի 22-րդ կետում նշված գումարները վերադարձնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, դրամական օգնության գումարը չվճարված շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալներն ըստ ամիսների (որոնց համար դրամական օգնության գումարը չի վճարվել) բանկը տրամադրում է ծառայությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից, կամ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը, եթե գումարը բանկին փոխանցվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից։

22.2. Սույն կարգի 22.1-ին կետում նշված տեղեկատվությունը բանկերը Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը տրամադրում են, ինչպես նաև Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը վճարման ցուցակները բանկերին տրամադրում է ծառայության միջոցով։»։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան