ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացման աջակցություն» ծրագրի մասին» N 1061-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «անհպում ցուցադրատախտակի՝ պատին փակցնելու հարմարանքի» բառերը փոխարինել «հպումով ցուցադրատախտակների և դրանց փակցնելու հարմարանքների» բառերով:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 00006479)՝ «Ֆորա» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 00084227) հետ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսի ձեռքբերման աշխատանքների իրականացում՝ 27,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 178-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ, ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Այդ գործընթացների շրջանակներում, որոնց մեկնարկը տրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2021 թ-ին, նախատեսվում է իրականացնել համալսարանական տարածքի (կամպուսի) նախագծման, գլխամասային շենքի լուսավորության, գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական գործընթացի արդիականացմանն ուղղված՝ ձեռք բերել 10 ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակ (դիսփլեյ) և մեկ Ֆորդ Տրանզիտ մինի ավտոբուս՝ նախատեսված թե՛ ուսանողներին պրակտիկայի վայրեր, և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին Հայաստանի և Արցախի տարածքում արտագնա գիտաժողովների վայր տեղափոխելու համար։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479): |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն։ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
101 942 300 դրամ: |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928) |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021թ․ դեկտեմբերի 30-ից մինչև 2022 թ․ օգոստոսի 31-ը։ |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է` - իրականացնել ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքները, որի մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը նախատեսվում է 2022 թ. հուլիսի 31-ին՝ 15 000 000 դրամի չափով, - գլխամասային շենքի արտաքին լուսավորությունը։ Մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, և նախատեսվում է աշխատանքները ավարտել 2022 թ․մարտի 31-ին՝ 6 218 400 դրամի չափով, - գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի VRF համակարգով փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների սկիզբը նախատեսվում է 2021թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը՝ 2022 թ. հունիսի 31-ին՝ 29 360 000 դրամի չափով: Ըստ այդմ, նշված գումարից 13 200 000 դրամի չափով արտերկրից ներկրվելու են VRF մուլտիզոնային օդորակման համակարգերը, իսկ 16 160 000 դրամի չափով ապրանքներ և տեղադրման աշխատանքներ են ձեռք բերվելու տեղական մատակարարից։ - 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնք անհատույց նվիրաբերվելու են Երևանի պետական համալսարանին՝ դասասենյակներում տեղադրվելու և դասապրոցեսների մեջ օգտագործվելու համար: Ցուցատախտակները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Նշված ցուցադրատախտակների և պատին փակցնելու հարմարանքների արժեքը կազմում է 24 063 900 դրամ։ Նախատեսվում է, որ ցուցատախտակները Երևան կբերվեն 2022 թ․հունվարի 10-ից հետո։ - «Ֆորդ Տրանզիտ» l7+1 (2,2 լ հզորությամբ շարժիչով, դիզելային վառելիքով աշխատող) մինի ավտոբուս, որը նախատեսվում է ձեռք բերել 2022 թ․ ապրիլ ամսին՝ 27 300 000 դրամի չափով։ |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքներ «ՍՊ2» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00930516)՝ 15 000 000 դրամ առանց ԱԱՀ, - ԵՊՀ գլխամասային շենքի արտաքին լուսավորության սարքավորումների ձեռքբերում և տեղադրում «Բոֆֆո» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00121699)՝ 6 218 400 դրամ առանց ԱԱՀ, - ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի ներկրում արտերկրից՝ 13 200 000 դրամ առանց ԱԱՀ, - ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության առկա համակարգը VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի փոխարինում, և անհրաժեշտ դետալների ձեռքբերում «Վակա-կլիմա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00870049)՝ 16 160 000 դրամ առանց ԱԱՀ, - Հայաստանում «Քլեվերթաչ» ընկերության տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 01204713) ձեռք բերել 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 063 900 դրամ առանց ԱԱՀ: - Հայաստանում «Ֆորդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա» ՍՊԸ-ի միջոցով «Ֆորդ Տրանզիտ» l7+1 մինի ավտոբուս ձեռք բերում (քննարկվում է նաև ներկրման հնարավորությունը), որի արժեքը կազմելու է 27 300 000 դրամ առանց ԱԱՀ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
09.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|