Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-26-Ն-5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-26-Ն-5
2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակները «Քրեական» բառից հետո համապատասխանաբար լրացնել «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր/» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Վարոսյան Գայանե Սերյոժայի» բառերը հանել,

3) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ապարան» բառը փոխարինել «Աշտարակ» բառով,

4) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Մարգարյան Արթուր Ալբերտի» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022 թ. մարտի 3

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան