Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 270-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-17, /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ու Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհների կառուցման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝

1) Մ-17, /Մ-2/(Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապանի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 1,454,519,424 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 1,232,723,922 դրամ պայմանագրային արժեքով.

3) Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից և «Սահակ Արծափ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից կազմված կոնսորցիումից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 1,476,119,316 դրամ պայմանագրային արժեքով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 3-րդ կետի՝

1) 1-րդ ենթակետում նշված շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 14,190,000 դրամ պայմանագրային արժեքով.

2) 2-րդ ենթակետում նշված ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 12,000,000 դրամ պայմանագրային արժեքով.

3) 3-րդ ենթակետում նշված ավտոճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 14,400,000 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի՝ բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 270-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 270-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 270-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 270-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 270-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական: