Գլխավոր տեղեկություն
Համար
N 407-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2022 թվականի N 407-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ և 10-րդ մասի 3-րդ ու «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1269-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. Նախազորակոչային տարիքի զինապարտ քաղաքացուն անձնագիր տրամադրում, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարում են մինչև քաղաքացու 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած զինապարտ քաղաքացուն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասերով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով, կամ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ՝ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև զինապարտ քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) կամ ըստ բնակության վայրի հաշվառելու գործողությունները կատարում են՝

- նախազորակոչային տարիքի քաղաքացու դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ ներկայացվելու և դրանում զինվորական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշումների առկայության պարագայում,

- զորակոչային տարիքի քաղաքացու դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ ներկայացվելու և դրանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած լինելու վերաբերյալ նշումների առկայության պարագայում,

- պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պահեստազորում հաշվառված քաղաքացու դեպքում՝ զորակոչված կամ ազատված կամ պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ նշումներով զինվորական գրքույկ կամ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկանք ներկայացվելու պարագայում.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան