Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2022 թվականի N 415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանից հանել «10-րդ հոդվածի 6-րդ, 11-րդ հոդվածի 4-րդ ու 10-րդ և» բառերը, իսկ «մասի» բառը փոխարինել «և 36.2-րդ հոդվածի 3-րդ մասերի» բառերով.

2) որոշման հավելվածներում և ձևերում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» և «տարածքային գործակալություն (բաժին)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:».

4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների (սոցիալական անձնագրերի և նպաստի տեսակի) պարտադիր տեղադրումը նախարարության և Ծառայության կայքէջերում:».

5) որոշման N 2 հավելվածի 11-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «աղետի հետևանքով տրամադրված տնակ» բառերը փոխարինել «երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ» բառերը փոխարինել «ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «վթարային (3-րդ կամ 4-րդ աստիճանի) բնակարան» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարան (բնակելի տուն)» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «N 1 հավելվածում» բառերը փոխարինել «հավելվածում» բառով,

բ. 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

գ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.3-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով,

դ. 13-րդ կետի 4-րդ ենթակետում «հանձնաժողովի տեղեկանքի» բառերը փոխարինել «հանձնաժողովի որոշման» բառերով, իսկ 20-րդ ենթակետում «եզրակացություն (տվյալ) ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից» բառերը՝ «տարածքային կենտրոնի զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձի եզրակացություն (տվյալ)» բառերով,

ե. 14-րդ կետի 6.2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «կրում է այլընտրանքային պատիժ» բառերը փոխարինել «պրոբացիայի շահառու է» բառերով,

զ. 22-րդ կետի 1-ին ենթակետում «աղետի հետևանքով տրամադրված տնակ» բառերը փոխարինել «երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով, իսկ «տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք.» բառերը՝ «համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք.» բառերով,

է. 22-րդ կետի 2-րդ ենթակետում «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ» բառերը փոխարինել «ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով, իսկ «տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք.» բառերը՝ «համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք.» բառերով,

ը. 22-րդ կետի 3-րդ ենթակետում «վթարայնության 3-րդ կամ 4-րդ աստիճան ունեցող բնակարան» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարան (բնակելի տուն)» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով, տվյալ եզրակացությունը տալու օրվանից հետո տվյալ շինության ամրացման աշխատանքներ իրականացված չլինելու դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը.» բառերը՝ «շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն և համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ եզրակացության տրամադրման օրվանից հետո տվյալ շինության տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացված լինելու կամ չլինելու մասին.» բառերով,

թ. 22-րդ կետի 5-րդ ենթակետում «տեղական ինքնակառավարման մարմնից» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարից» բառերով,

ժ. 23-րդ կետի 1-ին ենթակետում «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» N 853-Ն որոշմամբ սահմանված` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկի» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկի համաձայն» բառերով, 3-րդ ենթակետը «նպաստները» բառից հետո լրացնել «, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցությունը.» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ» բառերով,

ժա. 27-րդ կետը «նպաստների,» բառից հետո լրացնել «ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության,» բառերով,

ժբ. 30-րդ կետը «նպաստների,» բառից հետո լրացնել «ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության,» բառերով,

ժգ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված համագործակցության հուշագրերի հիման վրա կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ստացված եկամուտը:»,

ժդ. 32-րդ կետի 1-ին ենթակետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական» բառերը փոխարինել «կադաստրի» բառով,

ժե. 33-րդ կետի 3-րդ ենթակետը «նպաստների,» բառից հետո լրացնել «ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, ամսական դրամական բավարարման,» բառերով,

ժզ. 36-րդ, 39-րդ և 43-րդ կետերից հանել «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տարածքային կենտրոնի դեպքում» բառերը,

ժէ. ուժը կորցրած ճանաչել 37-րդ և 58-րդ կետերը, ժը. 45-րդ կետից հանել «գրավոր» բառը,

ժթ. N 1 ձևի 3-րդ կետը «շտեմարանում,» բառից հետո լրացնել «սպառած խմելու ջրի քանակը` «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունում առկա տվյալներով,» բառերով,

ի. N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2) հայտնում ենք մեր համաձայնությունը, որ սույն դիմում-հայտարարագրում նշված անձանց նույնականացման տվյալները տրամադրվեն օրենսդրությամբ սահմանված, ընտանիքների անապահովության գնահատման հիմքով, ծրագրեր (նյութական և ոչ նյութական աջակցություն, արտոնություններ, զեղչեր և այլն) իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված համագործակցության հուշագրերի (այդ թվում՝ նաև` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան՝ անձնական տվյալների օգտագործման և մշակման պայմանները սահմանող պարտավորագրի) հիման վրա՝ այլ կազմակերպություններին.»,

իա. N 1 ձևի «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը» սյունակի 1-ին տողում «Տեղեկանք բնակարանային պայմանների մասին (աղետի հետևանքով տրամադրված տնակ, ոչ հիմնական շինություն)՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանային պայմանների մասին (երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություն (տնակ), ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով,

իբ. N 1 ձևի «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը» սյունակի 2-րդ տողում

«3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիման վրա տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) տեխնիկական վիճակի մասին շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն և համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ եզրակացության տրամադրման օրվանից հետո տվյալ շինության տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացված լինելու կամ չլինելու մասին» բառերով, իսկ 11-րդ տողում «հաշմանդամության տեղեկանքի» բառերը՝ «որոշման» բառով,

իգ. N 1 ձևի «Տեղեկություններ բնակարանային պայմանների, սեփականության և կոմունալ հարմարությունների առկայության մասին» աղյուսակում «Առանձին բնակարան (առանձնատուն)» բառերը փոխարինել «Բնակարան (բնակելի տուն)» բառերով, «Ոչ հիմնական շինություն» բառերը՝ «Ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով, «Տնակ» բառը՝ «Երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություն (տնակ)» բառերով, իսկ «Վթարային բնակարան (3-րդ կամ 4-րդ աստիճանի)» բառերը՝ «3-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարան (բնակելի տուն)» բառերով,

իդ. N 4 ձևի 5-րդ և 6-րդ կետերից հանել «N 1» բառերը,

իե. N 4 ձևի 34-րդ կետում «տեղեկանք` բնակավայրից, իսկ 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար՝ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիման վրա տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) տեխնիկական վիճակի մասին շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն և համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ եզրակացության տրամադրման օրվանից հետո տվյալ շինության տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացված լինելու կամ չլինելու մասին» բառերով,

իզ. N 4 ձևի 42-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնից» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարից» բառերով,

իէ. N 4 ձևի 43-րդ կետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական» բառերը փոխարինել «կադաստրի» բառով,

իը. N 4 ձևը 43-րդ սյունակի 4-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ տողով.

 

«

43-րդ սյունակի 5-րդ տողը

Ընտանիքի տվյալը

խմելու ջրի աբոնենտային գրքույկը

խմելու ջրի աբոնենտային գրքույկի համարը

».

 

7) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

8) որոշման N 5 հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «N 1» բառերը,

բ. 2.1-ին կետում «ծրագրով» բառը փոխարինել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված համագործակցության հուշագրերի հիման վրա կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերով» բառերով,

գ. 7-րդ և 8-րդ կետերում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական» բառերը փոխարինել «կադաստրի» բառով.

9) որոշման N 6 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը, 3-րդ ենթակետից` «կառավարությանն առընթեր» բառերը, 4-րդ ենթակետից` «աշխատակազմի» բառը,

գ. 4-րդ կետի 5-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական» բառերը փոխարինել «կադաստրի» բառով,

դ. 6-րդ կետում «Անհատական տվյալների» բառերը փոխարինել «Անձնական տվյալների պաշտպանության» բառերով,

ե. 10-րդ կետից հանել «N 1» բառերը,

զ. 12-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «(սոցիալական անձնագրերի համարները և նպաստի տեսակը)» բառերով, իսկ «պաշտոնական կայքէջում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված ձևաչափով» բառերը փոխարինել «և Ծառայության պաշտոնական կայքէջերում:» բառերով,

է. ուժը կորցրած ճանաչել 13-րդ և 28-րդ կետերը,

ը. 22-րդ կետից հանել «ռեեստրների մուտքագրում,» բառերը,

թ. 35-րդ կետի 4-րդ ենթակետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին» բառերը փոխարինել «ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ» բառերով,

ժ. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) վճարման ռեեստրների մուտքագրումներ:».

10) որոշման N 7 հավելվածում`

ա. 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով, իսկ «առցանց՝ վեբ ծառայության միջոցով» բառերը՝ «էլեկտրոնային եղանակով» բառերով,

բ. 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

գ. 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը, իսկ «էլեկտրոնային փոստով, իսկ 2014 թվականի հոկտեմբերից` առցանց` վեբ ծառայության միջոցով» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

դ. 5-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը,

ե. 7-րդ կետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական» բառերը փոխարինել «կադաստրի» բառով,

զ. 8-րդ և 9-րդ կետերում «առցանց՝ վեբ ծառայության միջոցով» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.

 

«

10.

«Վեոլիա Ջուր»

ՓԲԸ (համաձայ-նությամբ)

խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բնակիչ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, խմելու ջրի սպառման ամսական չափը, հանրային ծառայությունների համարանիշը

նախորդ 12 ամիսների ծախսը

յուրաքանչյուր ամսվա 25-ը

էլեկտրոնային եղանակով

            
».

 

11) որոշման N 8 հավելվածի`

ա. 1-ին կետը «սոցիալական» բառից հետո լրացնել «նպաստի» բառով,

բ. 4-րդ կետում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ» բառերը փոխարինել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.2-րդ» բառերով,

գ. 9-րդ կետում «պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվական բազայից, որը հասանելի է դիմող ընտանիքին` իր տվյալների մասով:» բառերը փոխարինել «և Ծառայության պաշտոնական կայքէջերում տեղակայված տեղեկատվությունից» բառերով,

դ. 21-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել 27-32-րդ, 51-րդ, 52-րդ, 55-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ և 61-րդ կետերը,

զ. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Նպաստի և հրատապ օգնության կանխիկ վճարման ցուցակները (այսուհետ՝ վճարման ցուցակ) կազմվում են էլեկտրոնային տարբերակով՝ գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն)` տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:»,

է. 49-րդ կետից հանել «վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով և» բառերը,

ը. 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Կազմակերպությունը վճարման ցուցակները (կանխիկ և անկանխիկ) կազմելուց հետո՝

1) նույն աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է տարածքային կենտրոնների ղեկավարներին՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով․

2) տարածքային կենտրոններին տրամադրում է իրավասություն՝ 24 ժամվա ընթացքում վճարման ցուցակներում նպաստի վճարման թույլտվությունը որոշելու համար, որից հետո

3) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների նշումների հիման վրա փոփոխված կանխիկ վճարման ցուցակները (որում ներառում է նաև ընտանիքի բոլոր ներկա չափահաս անդամների տվյալները) փոխանցում է համապատասխան վճարող կազմակերպություն և Ծառայություն, իսկ անկանխիկ վճարման ցուցակները՝ Ծառայություն:»,

թ. 53-րդ կետից հանել «յուրաքանչյուր էջի» բառերը,

ժ. 56-րդ կետում «սույն կարգի 55-րդ կետով սահմանված տեղեկությունների» բառերը փոխարինել «ցուցակում գրանցված նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի, վճարման ենթակա նպաստի կամ հրատապ օգնության, գումարների չափերի» բառերով,

ժա. 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«60. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո 3 օրացուցային օրվա ընթացքում՝

1) կազմակերպություն է հանձնում լրացված վճարման ցուցակները (այդ թվում՝ ռեեստրները).

2) Ծառայություն է հանձնում փոխադարձ հաշվետվության ակտի` համաձայն N 12 ձևի, 2 օրինակ:»,

ժբ. N 8 hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 60.1-ին և 60.2-րդ կետերով.

«60.1. Կազմակերպությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ռեեստրների մուտքագրում և Ծառայություն է ներկայացնում վճարումների մասին ամփոփ տեղեկատվություն:

60.2. Ծառայությունը կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է փոխադարձ հաշվետվության ակտերը, որի 2-րդ օրինակը վերադարձվում է վճարող կազմակերպությանը:»,

ժգ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 11 ձևերը,

ժդ. N 9 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 9

ՑՈՒՑԱԿ

 

__________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ _______________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ) ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

բնակավայրի անվանումը

ՆՊԱՍՏՆԵՐ ___._________ .20 _թ

Տարածքային կենտրոն

 

001 Վճարող/մասնաճյուղ

Բնակության վայրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշը կամ նշում համարանիշ չունենալու

մասին

Սոցիա- լական անձնագրի համարը

Անձը հաստա-տող փաստա-թղթի սերիան, համարը

Անցած ամիսների

Հունվար ամսվա

 

NN

ը/կ

Սոցիալա- կան անձնագրի

համարը

Անցողիկ գումարը (դրամ)

Հունվար

շենքը

բնակա-րանը

գումարը (դրամ)

գումարը (դրամ)

օրը

 

 

 

 

գումարը (դրամ)

օրը

   

Աղաջանյան Անահիտ Ա.

 

691687

 

***

16000

 

 

1

691687

 

16000

 

 

 

Աղաջանյան Անահիտ Հ.

 

691798

 

***

21500

 

 

2

691798

 

21500

 

 

 

Աղաջանյան Անահիտ Մ.

 

852316

 

***

27000

 

 

3

852316

 

27000

 

                   

4

       
                   

5

       
                   

6

       
                   

7

       
»,

 

ժե. N 10 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 10

 

ՑՈՒՑԱԿ

 

 _____________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ___________________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

բնակավայրի անվանումը

ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ____.__________ 20 _թ.

Տարածքային կենտրոն

001 Վճարող/մասնաճյուղ

 

Վճարող/մասնաճյուղ

Բնակության

վայրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Հանրային ծառա- յություն- ների համա- րանիշը կամ նշում համա- րանիշ չունե-

նալու մասին

Սոցիալա- կան անձ- նագրի համարը

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

Անցած

ամիսների

Հունվար

ամսվա

 

NN

ը/կ

Սոցիալա- կան անձ- նագրի համարը

Անցողիկ գումարը (դրամ)

Հունվար

շենքը

բնակա- րանը

գումարը (դրամ)

գումարը (դրամ)

օրը

գումարը (դրամ)

օրը

   

Աղաջանյան Անահիտ Ա.

 

691687

 

***

16000

 

 

1

691687

 

16000

 

 

 

Աղաջանյան Անահիտ Հ.

 

691798

 

***

16000

 

2

691798

 

16000

 

 

 

Աղաջանյան Անահիտ Մ.

 

852316

 

***

16000

 

3

852316

 

16000

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

***

 

 
»,

 

ժզ. N 12 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 12

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

________________ վճարող կազմակերպության___________________ և միասնական սոցիալական ծառայության միջև ___________________ ամսվա նպաստի և եռամսյակային հրատապ օգնության գումարների փոխհաշվարկի վերաբերյալ

 

 

Ամսաթիվը

Ընտանեկան նպաստը

Սոցիալական նպաստը

Հրատապ օգնությունը

Ընդամենը

պարտք վճարումից առաջ

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

         

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

         

Ֆինանսավորվել է

Այդ թվում՝

         

1.

         

2.

         

Հետգանձում

         

Վճարում (սկիզբ-վերջ)

         

Այդ թվում՝

         

1. Ամսվա վերջ

         

2. Ամսվա սկիզբ

         

Հետվերադարձ

         

պարտք վճարումից հետո

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

         

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

         

 

Պարտքի գումարը նշել բառերով ____________________

 

Վճարող կազմակերպության

պատասխանատու աշխատող  __________________

 

Հաշվապահ__________________

 

Կ.Տ.

Ծառայության գլխավոր

քարտուղար _________________

 

 

Հաշվապահ __________________

 

Կ.Տ. ».

 

12) որոշման N 12 հավելվածի 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Ծառայության պետին» բառերով, իսկ «սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ընթացք տալու համար» բառերը՝ «կրկնակի քննարկման համար» բառերով.

13) ուժը կորցրած ճանաչել N 14 հավելվածը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2.1-ին կետով.

«1.2.1. Նպաստի վճարումը կատարելիս նպաստառուին տրամադրվում է վճարման կատարման փաստը հաստատող կտրոն, որը տպվում է 2 օրինակից, որոնցից մեկը՝ նպաստառուի կողմից ստորագրված օրինակը, պահվում է կատարողի մոտ: Վճարման կտրոններում ներառվում են նպաստառուի վերաբերյալ վճարման ցուցակներում արտացոլված, ինչպես նաև նպաստն ստացողի վերաբերյալ տվյալները, (անձը հաստատող փաստաթուղթ) վճարման ամսաթիվը և ստորագրությունը:».

2) որոշման հավելվածի՝

ա. 1.3-րդ կետից հանել «(եթե տվյալ պահին վճարման ցուցակները գտնվում են բաժանմունքում)» բառերը,

բ. 1.4-րդ կետում «մարմին» բառը փոխարինել «կենտրոն» բառով,

գ. 1.6-րդ կետը «ցուցակները» բառից հետո լրացնել «և նպաստառուի կողմից ստորագրված վճարման կտրոնները» բառերով,

դ. ուժը կորցրած ճանաչել 1.10-րդ կետը,

ե. 1.16.1-ին և 1.16.2-րդ կետերում «մարմինների» բառը փոխարինել «կենտրոնների» բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 12-րդ կետը «կազմում է ավանդատուների» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,

բ. 26-րդ կետը «Փոխհատուցման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով, իսկ «ցուցակները» բառից հետո՝ «՝ համաձայն N 4 ձևի,» բառերով,

գ. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Փոխհատուցումը վճարելու համար կանխիկ վճարման էլեկտրոնային ցուցակները ձևավորելուց հետո կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վճարող կազմակերպություն:»,

դ. 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ, 49-րդ և 50-րդ կետերը և N 5 ձևն ուժը կորցրած ճանաչել,

ե. 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում՝

1) Կազմակերպություն է հանձնում լրացված կանխիկ վճարման էլեկտրոնային ցուցակները (այդ թվում՝ ռեեստրները).

2) Ծառայություն է հանձնում փոխադարձ հաշվետվության ակտը՝ 2 օրինակից՝ համաձայն N 6 ձևի:»,

զ. 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51.1-ին և 51.2-րդ կետերով.

«51.1. Կազմակերպությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրը մուտքագրում և ծառայություն է ներկայացնում տվյալ ամսվա վճարման ցուցակներով վճարումների մասին ամփոփ տեղեկատվություն:

51.2. Ծառայությունը կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում կնքում է փոխադարձ հաշվետվության ակտ՝ 2 օրինակից, որից 1 օրինակը վերադարձնում է վճարող կազմակերպությանը:»,

է. N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 4

 

 ______ _______________ 20   թ.

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

_________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ _________________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

 

Բնակավայրի անվանումը

 

001 Վճարող/մասնաճյուղ

001 Վճարող/մասնաճյուղ

 

Բնակության վայրը

Ազգա- նունը, անունը, հայրա- նունը

Հանրային ծառա- յություն- ների համա-

րանիշը

Գործի համարը

Անձնագրի սերիան, համարը

Անցած ամիսների

Ամսվա

NN

ը/կ

Գործի համարը

Անցողիկ գումարը

(դրամ)

Ամսվա

շենքը

բնա- կարանը

գումարը (դրամ)

գումարը (դրամ)

օրը

 

 

գումարը (դրամ)

օրը

                         
                         
                         
»,

 

ը. N 6 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 6

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

_______________________ վճարող կազմակերպության ___________________ և միասնական սոցիալական ծառայության միջև ___________________ ամսվա ավանդների փոխհատուցման գումարների փոխհաշվարկի մասին

 

 

Ամսաթիվը

Ավանդի փոխհատուցումը

պարտք վճարումից առաջ

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

   

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

   

Ֆինանսավորվել է

Այդ թվում՝

   

1.

   

2.

   

Հետգանձում

   

Վճարում (սկիզբ-վերջ)

   

Այդ թվում՝

   

1. Ամսվա վերջ

   

2. Ամսվա սկիզբ

   

Հետվերադարձ

   

պարտք վճարումից հետո

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

   

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

   

Պարտքի գումարը նշել բառերով ____________________

Վճարող կազմակերպության

պատասխանատու աշխատող  __________________

Հաշվապահ__________________

 

Կ.Տ.

Ծառայության գլխավոր

քարտուղար _________________

 

 

Հաշվապահ __________________

 

Կ.Տ. ».

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 10-րդ ենթակետի «է» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 31-ի N 415-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 30-ի N 145-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԸՍՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

Մարզը

Բնակավայրը

Kտ գործակցի արժեքը

Արագածոտն

քաղ. Թալին (Թալին համայնք)

քաղ. Ապարան (Ապարան համայնք)

Ծաղկահովիտ (Ծաղկահովիտ համայնք)

Գառնահովիտ (Թալին համայնք)

1,03

1,03

1,03

1,03

Արարատ

Զանգակատուն (Արարատ համայնք)

Երասխ (Արարատ համայնք)

Պարույր Սևակ (Արարատ համայնք)

1,05

1,05

1,05

Արմավիր

Բագարան (Բաղրամյան համայնք)

Երվանդաշատ (Բաղրամյան համայնք)

Լեռնագոգ (Բաղրամյան համայնք)

Բաղրամյան (Բաղրամյան համայնք)

Դալարիկ (Բաղրամյան համայնք)

Մյասնիկյան (Արմավիր համայնք)

Շենիկ (Բաղրամյան համայնք)

Արգինա (Բաղրամյան համայնք)

Կողբավան (Բաղրամյան համայնք)

Տալվորիկ (Բաղրամյան համայնք)

Արտամետ (Բաղրամյան համայնք)

Արևադաշտ (Բաղրամյան համայնք)

Վանանդ (Բաղրամյան համայնք)

Լուկաշին (Արմավիր համայնք)

Քարակերտ (Բաղրամյան համայնք)

1,05

1,05

1,05

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

Գեղարքունիք

քաղ. Գավառ (Գավառ համայնք)

քաղ. Ճամբարակ (Ճամբարակ համայնք)

քաղ. Մարտունի (Մարտունի համայնք)

քաղ. Սևան (Սևան համայնք)

քաղ. Վարդենիս (Վարդենիս համայնք)

Մադինա (Մարտունի համայնք)

Արտանիշ (Շողակաթ համայնք)

Թթուջուր (Ճամբարակ համայնք)

Ջիլ (Շողակաթ համայնք)

Վահան (Ճամբարակ համայնք)

Գագարին (Սևան համայնք)

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,05

1,05

1,05

1,05

1,05

Լոռի

քաղ. Վանաձոր (Վանաձոր համայնք)

քաղ. Ալավերդի (Ալավերդի համայնք)

քաղ. Ախթալա (Ախթալա համայնք)

քաղ. Թումանյան (Թումանյան համայնք)

քաղ. Շամլուղ (Ախթալա համայնք)

քաղ. Տաշիր (Տաշիր համայնք)

քաղ. Սպիտակ (Սպիտակ համայնք)

քաղ. Ստեփանավան (Ստեփանավան համայնք)

Բազում (Փամբակ համայնք)

Գուգարք (Վանաձոր համայնք)

Եղեգնուտ (Փամբակ համայնք)

Լեռնապատ (Փամբակ համայնք)

Գեղասար (Սպիտակ համայնք)

Սարահարթ (Սպիտակ համայնք)

Շենավան (Սպիտակ համայնք)

Ջիլիզա (Ալավերդի համայնք)

Պաղաղբյուր (Մեծավան համայնք)

Ապավեն (Սարչապետ համայնք)

Սարալանջ (Սպիտակ համայնք)

Խնկոյան (Սպիտակ համայնք)

Նոր Խաչակապ (Սպիտակ համայնք)

Ջրաշեն (Սպիտակ համայնք)

Լեռնավան (Սպիտակ համայնք)

Արջհովիտ (Սպիտակ համայնք)

Կաթնաջուր (Սպիտակ համայնք)

Քարաձոր (Սպիտակ համայնք)

Սարամեջ (Սպիտակ համայնք)

Լեռնանցք (Սպիտակ համայնք)

Արևաշող (Սպիտակ համայնք)

Գոգավան (Սարչապետ համայնք)

Գոգարան (Սպիտակ համայնք)

Հարթագյուղ (Սպիտակ համայնք)

Լուսաղբյուր (Սպիտակ համայնք)

Մեծ Պարնի (Սպիտակ համայնք)

Ծաղկաբեր (Սպիտակ համայնք)

Շիրակամուտ (Սպիտակ համայնք)

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

Կոտայք

քաղ. Հրազդան (Հրազդան համայնք)

քաղ. Բյուրեղավան (Բյուրեղավան համայնք)

քաղ. Եղվարդ (Նաիրի համայնք)

քաղ. Նոր Հաճն (Նոր Հաճն համայնք)

քաղ. Չարենցավան (Չարենցավան համայնք)

1,03

1,03

1,03

1,03

1,03

Շիրակ

քաղ. Գյումրի (Գյումրի համայնք)

քաղ. Մարալիկ (Անի համայնք)

քաղ. Արթիկ (Արթիկ համայնք)

Աշոցք (Աշոցք համայնք)

Բաշգյուղ (Աշոցք համայնք)

Կաքավասար (Աշոցք համայնք)

Սարապատ (Աշոցք համայնք)

Մեծ Սարիար (Ախուրյան համայնք)

Փոքր Սարիար (Աշոցք համայնք)

Սարագյուղ (Աշոցք համայնք)

Սալուտ (Աշոցք համայնք)

Ձորաշեն (Աշոցք համայնք)

Պեմզաշեն (Արթիկ համայնք)

Ախուրյան (Ախուրյան համայնք)

Ջաջուռ (Ախուրյան համայնք)

Անիպեմզա (Անի համայնք)

Անիավան (Անի համայնք)

Ամասիա (Ամասիա համայնք)

Ջրաձոր (Ամասիա համայնք)

Շաղիկ (Ամասիա համայնք)

Ծաղկուտ (Ամասիա համայնք)

Հովտուն (Ամասիա համայնք)

Բանդիվան (Ամասիա համայնք)

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,03

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

Սյունիք

քաղ. Մեղրի (Մեղրի համայնք)

քաղ. Ագարակ (Մեղրի համայնք)

քաղ. Կապան (Կապան համայնք)

քաղ. Գորիս (Գորիս համայնք)

քաղ. Դաստակերտ (Սիսիան համայնք)

քաղ. Սիսիան (Սիսիան համայնք)

քաղ. Քաջարան (Քաջարան համայնք)

Շաղատ (Սիսիան համայնք)

Մուցք (Սիսիան համայնք)

Ագարակ (Կապան համայնք)

Նռնաձոր (Մեղրի համայնք)

Շվանիձոր (Մեղրի համայնք)

Ալվանք (Մեղրի համայնք)

Կարճևան (Մեղրի համայնք)

Կուրիս (Մեղրի համայնք)

Գուդեմնիս (Մեղրի համայնք)

Լեհվազ (Մեղրի համայնք)

Վարդանիձոր (Մեղրի համայնք)

Լիճք (Մեղրի համայնք)

Տաշտուն (Մեղրի համայնք)

Վահրավար (Մեղրի համայնք)

Բարձրավան (Գորիս համայնք)

Խնածախ (Տեղ համայնք)

Խնձորեսկ (Գորիս համայնք)

Խոզնավար (Տեղ համայնք)

Կոռնիձոր (Տեղ համայնք)

Հարթաշեն (Գորիս համայնք)

Վաղատուր (Տեղ համայնք)

Ներքին Խնձորեսկ (Գորիս համայնք)

Տեղ (Տեղ համայնք)

Շուռնուխ (Գորիս համայնք)

Արավուս (Տեղ համայնք)

Քարահունջ (Գորիս համայնք)

Քարաշեն (Տեղ համայնք)

Որոտան (Գորիս համայնք)

Կաղնուտ (Կապան համայնք)

Ուժանիս (Կապան համայնք)

Եղվարդ (Կապան համայնք)

Ագարակ (Կապան համայնք)

Սյունիք (Կապան համայնք)

Վերին Խոտանան (Կապան համայնք)

Շիշկերտ (Կապան համայնք)

Դիցմայրի (Կապան համայնք)

Բարգուշատ (Կապան համայնք)

Խորձոր (Կապան համայնք)

Սզնակ (Կապան համայնք)

Գեղանուշ (Կապան համայնք)

Ճակատեն (Կապան համայնք)

Սրաշեն (Կապան համայնք)

Արծվանիկ (Կապան համայնք)

Վարդավանք (Կապան համայնք)

Շիկահող (Կապան համայնք)

Ծավ (Կապան համայնք)

Ներքին Հանդ (Կապան համայնք)

Խդրանց (Կապան համայնք)

Տանձավեր (Կապան համայնք)

Աղվանի (Կապան համայնք)

Դավիթ Բեկ (Կապան համայնք)

Առաջաձոր (Կապան համայնք)

Քաջարանց (Քաջարան համայնք)

1,05

1,05

1.03

1.03

1.03

1.03

1.03

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

Վայոց ձոր

քաղ. Եղեգնաձոր (Եղեգնաձոր համայնք)

քաղ. Ջերմուկ (Ջերմուկ համայնք)

քաղ. Վայք (Վայք համայնք)

Խաչիկ (Արենի համայնք)

Բարձրունի (Վայք համայնք)

Խնձորուտ (Վայք համայնք)

Նոր Ազնաբերդ (Վայք համայնք)

Սերս (Վայք համայնք)

Ելփին (Արենի համայնք)

Չիվա (Արենի համայնք)

1,03

1,03

1,03

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

Տավուշ

քաղ. Բերդ (Բերդ համայնք)

քաղ. Իջևան (Իջևան համայնք)

քաղ. Դիլիջան (Դիլիջան համայնք)

քաղ. Նոյեմբերյան (Նոյեմբերյան համայնք)

Վերին Կարմիր աղբյուր (Բերդ համայնք)

Չինչին (Բերդ համայնք)

Վարագավան (Բերդ համայնք)

Պառավաքար (Բերդ համայնք)

Չինարի (Բերդ համայնք)

Ներքին Կարմիր աղբյուր (Բերդ համայնք)

Նորաշեն (Բերդ համայնք)

Մովսես գյուղ (Բերդ համայնք)

Նավուր (Բերդ համայնք)

Ծաղկավան (Իջևան համայնք)

Տավուշ (Բերդ համայնք)

Իծաքար (Բերդ համայնք)

Արծվաբերդ (Բերդ համայնք)

Այգեպար (Բերդ համայնք)

Այգեձոր (Բերդ համայնք)

Չորաթան (Բերդ համայնք)

Բերդավան (Նոյեմբերյան համայնք)

Կողբ (Նոյեմբերյան համայնք)

Բարեկամավան (Նոյեմբերյան համայնք)

Դովեղ (Նոյեմբերյան համայնք)

Կոթի (Նոյեմբերյան համայնք)

Բաղանիս (Նոյեմբերյան համայնք)

Ոսկեպար (Նոյեմբերյան համայնք)

Ոսկեվան (Նոյեմբերյան համայնք)

Կայան (Իջևան համայնք)

Կիրանց (Իջևան համայնք)

Այգեհովիտ (Իջևան համայնք)

Ծաղկավան (Իջևան համայնք)

Բերքաբեր (Իջևան համայնք)

Աչաջուր (Իջևան համայնք)

Վազաշեն (Իջևան համայնք)

Դիտավան (Իջևան համայնք)

Սարիգյուղ (Իջևան համայնք)

Սևքար (Իջևան համայնք)

Ջուջևան (Նոյեմբերյան համայնք)

Դեղձավան (Նոյեմբերյան համայնք)

Աճարկուտ (Իջևան համայնք)

Ակնաղբյուր (Իջևան համայնք)

Լուսաձոր (Իջևան համայնք)

Խաշթառակ (Իջևան համայնք)

Ազատամուտ (Իջևան համայնք)

Լուսահովիտ (Իջևան համայնք)

1,03

1,03

1,03

1,03

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

1,05

 

Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում Kտ-ն հավասար է 1,0-ի:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական: