Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 143-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ։

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։

4. Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

02.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 143-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Արշակյան   - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ղևոնդյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Բրուտյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Դ. Սահակյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Մինասյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ
Ա. Գասպարյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության տնօրեն
Տ. Հարությունյան   - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Վ. Մովսիսյան   - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հ. Պետրոսյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի ղեկավար
Դ. Վիրաբյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության պետ
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետի տեղակալ
Ա. Բալդրյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ
(աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ