ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 108-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԼՈՒՍԱՍՏՂԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 95,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու «Լուսաստղիկ» մանկապարտեզի հովանավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 108-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՄՐՈՒ «ԼՈՒՍԱՍՏՂԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Գյումրու քաղաքապետարանի «Լուսաստղիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 150 սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում: Մանկապարտեզի բոլոր ծախսերի (բացառությամբ աշխատակազմի աշխատավարձերի) ֆինանսավորում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա, Վաշինգտոն պողոտա 1546 E): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
95,200,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրու քաղաքային համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մանկապարտեզի բոլոր ծախսերի ֆինանսավորում (բացառությամբ աշխատակազմի աշխատավարձերի)՝ սաների սննդի, տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների ձեռքբերում ու տրամադրում, ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում, պահակային պահպանության ծառայությունների ձեռքբերում, կոմունալ և չնախատեսված ծախսերի վճարում՝ 95,200,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- սննդամթերքի ձեռքբերում և տրամադրում՝ 53,280,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 10,656,000 դրամ. - կոմունալ ծախսերի վճարում՝ 17,500,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 3,500,000 դրամ. - տնտեսական ապրանքների ձեռքբերում և տրամադրում՝ 2,175,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 435,000 դրամ. - գրենական պիտույքների ձեռքբերում և տրամադրում՝ 1,145,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 229,000 դրամ. - ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 10,800,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 2,160,000 դրամ. - չնախատեսված ծախսեր՝ 9,700,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 1,940,000 դրամ, - պահակային պահպանության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 120,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազ- մակերպությունների հետ |
Գյումրու համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |