Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.02.08/1(20) Հոդ.1396
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 23.02.22 N 217-Ն)

1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) վերահսկող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.

1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը՝ հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.02.22 N 217-Ն)

(2-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն, 23.02.22 N 217-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է վերահսկող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի՝ ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

(3-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում առձեռն:

(4-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 23.02.22 N 217-Ն)

(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն, 02.05.19 N 495-Ն, խմբ., փոփ. 23.02.22 N 217-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

 

Կազմակերպչի անվանումը

 

Լիցենզիայի համարը

 

Հաշվետու ժամանակահատվածը

 

Ներկայացնելու ամսաթիվը

 

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն

 

 Եկամուտներ

 Ծախսեր

Մասնակիցների ընդհանուր թիվը

խաղացողների կողմից գնված խաղանիշերի (միավորների)
ընդհանուր գումարը

այլ եկամուտներ

վճարված շահումների(խաղադրույքների)
ընդհանուր գումարը

այլ ծախսեր

մասնակիցների ընդհանուր թիվը

շահող մասնակիցների ընդհանուր թիվը

(հավելվածը փոփ.  02.05.19 N 495-Ն, խմբ. 23.02.22 N 217-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան