ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 34-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈԻԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 16,082,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի/քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 34-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ/ՔՈՎԻԴ-19-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև ՀՀ ազգաբնակչության շրջանում խարանի խտրականության նվազեցում և ՏԲ/Քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
16,082,500 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներ և նրանց ընտանիքի անդամներ, ՀՀ ազգաբնակչություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի երեքից մինչև 2022 թվականի դեկտեմբերի երեսունմեկը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` 1․ Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում հոգեբանական, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրում սննդային փաթեթների տեսքով: /03․01․2022-31․12․2022 թթ., 10,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ/ 2․ ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում։ /03․01․2022-31․12․2022 թթ., 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ/ 3․ Տուբերկուլյոզի և Քովիդ-19-ի վերաբերյալ հանրային իրազեկում, որը ներառում է տեղեկատվական տեսանյութի պատրաստում և հեռարձակում /03․01․2022-31․12․2022 թթ., 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ/ 4․ Կազմակերպչական ծախսեր՝ /03․01․2022-31․12․2022 թթ., 2,712,500 դրամ ընդհանուր արժողությամբ/ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 250,000 դրամ ընդհանուր արժողությամբ 2. Սննդային փաթեթների ձեռքբերում՝ 1,950,000 դրամ ընդհանուր արժողությամբ 3. Տեղեկատվական տեսանյութի պատրաստման և հեռարձակման ձեռքբերում՝ 2,670,000 դրամ ընդհանուր արժողությամբ 4. Վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսեր՝ 875,000 դրամ ընդհանուր արժողությամբ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական ծախսեր` 2,712,500 դրամ, որը ներառում է ծրագրի աշխատակազմի գործուղումները, աշխատակազմի և կամավորների հեռախոսավճարի փոխհատուցման գումարը, ինչպես նաև վառելիքի ձեռքբերման և մեքենայի պահպանման ծախսերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |