Գլխավոր տեղեկություն
Համար
N 1658-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1658-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.02.22 N 194-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 361-Ն որոշման համաձայն իրականացված՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների, ինչպես նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների՝ ըստ մարզերի և համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու պատճառների մասին տեղեկատվության (այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային խմբերի ուսումնասիրությունների և հետազոտությունների) հավաքագրման և ամփոփման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու նպատակով՝

1) ստեղծել աշխատանքային խումբ.

2) հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.02.22 N 194-Ա)

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.

1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մշակված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.

2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:

(3-րդ կետը լրաց. 24.09.20 N 1083-Ա

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան

       

   

        

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1658-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(վերնագիրը խմբ. 17.02.22 N 194-Ա)

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ

ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Սպիտակի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյան (համաձայնությամբ)

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 06.05.19 N 496-Ա, խմբ. 24.09.20 N 1083-Ա, փոփ. 17.02.21 N 133-Ա, խմբ. 17.02.22 N 194-Ա)     

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան