Basic information
Number
N 388-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
13.05.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
13.05.2021
Effective date
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 388-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արայիկ Երջանիկի Գրիգորյանի (անձնագիր՝ 421964547) կողմից կամավորներին անհատույց բաշխելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ստացված զինվորական կոշիկների (6 տեղ, 90 կգ ընդհանուր քաշով, 30,500 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation