ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-43-Ն) 6-րդ հոդվածի երկրորդ պարբերության «ը» կետը «ներգրավված փոխառությունների» բառերից հետո լրացնել «և դրանց մուտքը հաստատող փաստաթղթերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը «ձևերը» բառից հետո լրացնել «և լրացման կարգը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի «զ» կետում «200 000 դրամի չափով» բառերը փոխարինել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի «դ» կետում «երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|