ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 193-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 220/110/35/10/6 ԿՎ «ՇԻՆՈՒՀԱՅՐ» ԵՎ 220/110/6 ԿՎ «ԱԳԱՐԱԿ-2» ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» և 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջից բացի, կիրառել նաև մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 193-Ա որոշման |
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 220/110/35/10/6 ԿՎ «ՇԻՆՈՒՀԱՅՐ» ԵՎ 220/110/6 ԿՎ «ԱԳԱՐԱԿ-2» ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
Գործոն |
Մասնագիտական փորձառություն | ||||
չափանիշ |
պահանջվող փաստաթղթերը | ||||
պահանջ |
մասնակից |
| |||
մեկ կազմա-կերպություն |
համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) և/կամ ենթակապալառուի (ենթակապալառուների) ներգրավմամբ մասնակիցներ (կոնսորցիումի անդամները և ենթակապալառուն (ենթակապալառուները), այսուհետ՝ գործընկեր) | ||||
բոլոր գործ-ընկերները միասին |
յուրաքանչյուր գործընկեր | ||||
Փորձառություն |
Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում (սկսած 2012 թ. հունվարի 1-ից) 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանի վերակառուցման կամ կառուցման երկու պայմանագրերում որպես կապալառու կամ ենթակապալառու աշխատելու փորձ, որոնց շրջանակներում իրականացրած լինի ստորև նշված հիմնական գործառույթները՝ - 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում շինարարական աշխատանքների իրականացում, - 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում էլեկտրամոնտաժային, սարքավորումների կարգաբերման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում, - 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների կարգաբերման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում: Ձևանմուշով ներկայացված պայմանագրերը պետք է լինեն ավարտված: Ավարտված են համարվում այն պայմանագրերը, որոնց համար պատվիրատուի կողմից տրվել է «Աշխատանքների ավարտման վկայական» կամ պայմանագրերի ավարտումը հավաստող համարժեք այլ փաստաթուղթ: |
Պետք է բավարարի պահանջին: |
Պետք է բավարարեն պահանջին: |
Պետք է բավարարի պահանջին՝ համատեղ գործունեության կամ ենթակապալի պայմանագրով իրեն վերապահվող գործառույթի մասով, հիմնավորելով, որ ենթակայանի վերակառուցման կամ կառուցման պայմանագրի շրջանակներում հանդես գալով որպես կապալառու, կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու իրականացրել է այդ գործառույթը: |
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» և 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման աշխատանքների գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի: Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրի, ինչպես նաև պայմանագրի շրջանակներում իր պատվիրատուի կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված՝ պայմանագրի ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները՝ առանց բացահայտելու առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությունը և ներկայացնելով պայմանագրով սահմանված աշխատանքների ծավալը: |
ՁԵՎԱՆՄՈՒՇ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 220/110/35/10/6 ԿՎ «ՇԻՆՈՒՀԱՅՐ» ԵՎ 220/110/6 ԿՎ «ԱԳԱՐԱԿ-2» ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ
(լրացվում է յուրաքանչյուր գործընկերոջ կողմից)
Մասնակցի անվանումը ____________________ Ամսաթիվ__________________
Որակավորումը հիմնավորող գործընկերոջ անվանումը ____________________
Տեղեկություն | ||
Պայմանագրի անվանումը և համարը |
||
Ստորագրման ամսաթիվ
Ավարտման ամսաթիվ |
||
Դերը պայմանագրում |
□ Կապալառու |
□ Ենթակապալառու |
Պատվիրատուի անվանումը |
||
Գտնվելու վայրը
Հեռախոս/ֆաքս
Էլ. փոստ |
||
Մանրամասն ներկայացնել պայմանագրի շրջանակներում իրականացված՝ որակավորումը հիմնավորող աշխատանքները |
Մասնակից (լրացնել անվանումը) ——————————
(Լիազորված անձի անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |