Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2022-01.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 185-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի և 153-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշման 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին (այսուհետ՝ կանոններ) համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևավորման և վարման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության և կանոններով նախատեսված ստուգում իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

2․ Սահմանել, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննության ակտի տրամադրման և այդ ակտերում պարունակվող տեղեկատվության հետագա ստուգման իրավասու է համարվում փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)։

3․ Հաստատել, որ՝

1) լիազոր մարմինն իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքների հիման վրա ձևակերպվում է փորձաքննության ակտը․

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով․

3) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության հավաստիության հետագա ստուգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստուգման իրավասություն ունեցող մարմինների դիմումների հիման վրա՝ արդյունաբերական ապրանքներ արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվությունը փորձաքննության ակտում ներառված տեղեկատվության հետ համեմատելու միջոցով.

4) արդյունաբերական ապրանքներ արտադրողները հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը.

5) փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման արդյունքների հիման վրա լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ստուգման իրավասություն ունեցող մարմնի դիմումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների մասին հիմնավորված պատասխան է ներկայացնում այդ մարմնին.

6) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության անհավաստիության բացահայտման դեպքում լիազոր մարմինն այդպիսի բացահայտման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փորձաքննության ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն չեղարկելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ռեեստրում համապատասխան արդյունաբերական ապրանքի և դրա արտադրության մասին գրանցման չեղարկման մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։

 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

      

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2023, N 2077-Ն 01.12.2023, N 185-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան