Basic information
Number
N 1538-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.10.12/64(436) Հոդ. 1217
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.10.2005
Effective date
01.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1538-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 23
    Երևան   

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1538-Ն որոշման

Հրազենի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների

տեսակը

ձևը

քանակը
(հատ)

մոդելը

Զենք

   

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել

1. ծառայողական

կարճ ակոսափող հրազեն

400

1.1. Ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը

Բոլոր տեսակները

500

2. քաղաքացիական`
ա) գազային ատրճանակ
բ) կայծային պարպիչ
գ) էլեկտրահարող սարք

  

70
200
100

Հատուկ միջոցներ

1. ռետինե մահակ

 

300

 

2. մետաղյա ձեռնաշղթա կամ ոտնաշղթա

 

200

 

3. մեկանգամյա օգտագործման ձեռնաշղթա

 

1000

 

4. ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոց

 

100

 

5. արցունքաբեր գազ

 

150

 

6. շարժական ինժեներատեխնիկական արգելափակոց կամ փշալար

 

2

 

7. ջրնետ մեքենա

 

2

 

8. ռետինե և գազային փամփուշտներ կրակող հատուկ կարաբիններ

 

200

 

9. զրահամեքենա

 

2

 

10. արգելանք քանդող միջոց

 

2

 

Ինքնապաշտպանական միջոցներ

1. պլաստմասսայե դիմակափակոցով սաղավարտ

 

200

 

2. վահան

 

200

 

3. զրահաբաճկոն

 

200

 

4. հակագազ

 

1500

 

(հավելվածը լրաց. 13.05.21 N 748-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան