ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 166-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ ստեղծված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին» բառերը փոխարինել «2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին» բառերով.
2) որոշման հավելվածի 9-րդ գլխի աղյուսակում՝
ա. 1.1-ին միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2021թ., 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
բ. 1.3-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2021թ., 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
գ. 1.4-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
դ. 1.7-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2023թ., 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024թ., 4-րդ եռամսյակ» բառերով,
ե. 1.9-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
զ. 2.1-ին միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
է. 2.2-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով,
ը. 2.4-րդ միջոցառման «Կատարման ժամկետ» սյունակում «2022թ., 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2022թ., 2-րդ եռամսյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |