ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Սահմանադրության 192֊րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Քրիստիննե Գրիգորյանին ընտրել Մարդու իրավունքների պաշտպան՝ վեց տարի ժամկետով։ Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը՝ սույն թվականի փետրվարի 25-ից։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թվական, հունվարի 24 Երևան ԱԺՈ-25-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2022 թվական: