Գլխավոր տեղեկություն
Համար
N 1971-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1971-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի,

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 12-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի փոխըմբռնման հուշագիր.

2) ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

4. (կետը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(համարակալումը փոփ. 23.12.21 N 2172-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

02.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը փոփ. 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1971-Ն որոշման

(հավելվածը հանվել է 23.12.21 N 2172-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2021 թվական: