Գլխավոր տեղեկություն
Համար
N 784-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 784-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «Արցախի պետական համալսարան ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագրի մասին» N 137-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «531,579,301 դրամ» բառերը փոխարինել «560,712,580.78 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «364,986,911 դրամի չափով» բառերը փոխարինել «394,120,190.78 դրամի չափով» բառերով:

2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «ԿՈՆՍԵԼ» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին լուսավորության լուսատուների մատակարարման աշխատանքների իրականացում՝ 9,804,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 11.02.22 N 77-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 784-Ա որոշման

 

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության քաղաք Ստեփանակերտում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։

Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է և դժվարություններ են առաջացել այդ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել մասնակի վերակառուցել այն։ Շենքի մասնակի վերակառուցման շնորհիվ կբարելավվեն համալսարանի ուսանողների ուսման և

դասախոսների աշխատանքային պայմանները։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետու-թյուն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

560,712,580.78 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,592,390 դրամի չափով:

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլէկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 394,120,190.78 դրամի չափով:

Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. սեպտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,981,600 դրամի չափով։

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,018,400 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն-ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 126,592,390 դրամ առանց ԱԱՀ-ի.

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում՝ 394,120,190.78 դրամ

առանց ԱԱՀ-ի։

Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ 29,981,600 դրամ առանց ԱԱՀ։

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում՝ 10,018,400 դրամ առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրու-թյունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ