ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 342-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ՈՒ ԽՆԱՄՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 106,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 342-Ա որոշման |
«Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ տարեցների շրջանում Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ընդհանուր առմամբ 48 քաղաքային և գյուղական համայնքներում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Դիաբետի համաշխարհային հիմնադրամ և Դանիական Կարմիր խաչ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ |
6. |
Ծրագրի բյուջեն |
106 000 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ազգաբնակչություն և 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող տարեցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
02.04.2021 – 01.07.2022 թթ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` 1. Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնահսկողության հմտությունների զարգացում, որը ներառում է դասընթացներ կամավորների, բուժքույրերի և բժիշկների համար, ինքնօգնության խմբերի ձևավորում և պարբերական հանդիպումների կազմակերպում, առողջ ապրելակերպի խթանում։ /բյուջե 52 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ./: 2․ Ռիսկային ու խոցելի խմբերի տարեցներին առողջ ծերացման, առողջ ապրելակերպի և շաքարային դիաբետի վերաբերյալ կրթում /բյուջե 25 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/: 3. Շաքարային դիաբետ ունեցող տարեցների ինքնահսկողության հմտությունների բարելավմանն ուղղված նորարական լուծումներ, շահերի պաշտպանության կարողությունների զարգացում։ /բյուջե 8 000 000, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/: 4․ Կազմակերպական ծախսեր /բյուջե 21 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Գլյուկոմետրի ասեղների և ստրիպերի ձեռքբերում ինքնօգնության խմբերի համար՝ 18 820 000 դրամ արժողությամբ։ 2. Գրենական պիտույքների ձեռքբերում ինքնօգնության և առողջ ապրելակերպի խմբերի անդամների, նրանց ընտանիքների անդամների, դասընթացների մասնակիցների համար՝ 2 645 000 դրամ արժողությամբ։ 3. Տեղեկատվական նյութերի՝ բրոշյուրների, բուկլետների, ձեռնարկների տպագրություն՝ 14 000 000 դրամ արժողությամբ։ 4. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում դասընթացներ կազմակերպելու համար՝ 6 500 000 դրամ արժողությամբ։ 5. Վառելիքի ձեռքբերում՝ 3 000 000 դրամ արժողությամբ։ 6. Սննդի ձեռքբերում ծրագրի շրջանակներում ինքնօգնության խմբերի, խոհարարական խմբակների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպվող հանդիպումների, դասընթացների ընթացքում հյուրասիրություն կազմակերպելու նպատակով՝ 4 180 000 դրամ արժողությամբ։ 7. Գլյուկոմետրերի և տոնոմետրերի ձեռքբերում 2 000 000 դրամ արժողությամբ 8. Սպորտային պարագաների ձեռքբերում ինքնօգնության և առողջ ապրելակերպի խմբերի համար՝ 8 000 000 դրամ արժողությամբ 9. Թվային թևնոցների ձեռքբերում ինքնօգնության խմբերի անդամների համար՝ 1 500 000 դրամ արժողությամբ 10. Ծրագրում ընդգրկված կամավորների հեռախոսների լիցքավորում 3 000 000 դրամ արժողությամբ 11. Կամավորների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ 2 000 000 դրամ արժողությամբ 12. Դասընթացավարների ծառայության մատուցում՝ 2 000 000 դրամ արժողությամբ 13. Ձեռնարկների թարգմանության ծառայության ձեռքբերում՝ 2 000 000 դրամ արժողությամբ 14. Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնահսկողության կարողությունները բարելավելու ուղղությամբ նորարարական լուծումների վերաբերյալ դասընթացների և փորձի փոխանակման հանդիպումների /դասընթացավար, հյուրանոցային ծառայություն, հյուրասիրություն/ կազմակերպում՝ 8 000 000 դրամ արժողությամբ 15. Անհատական պաշտպանիչ միջոցների (դիմակ, ալկոգել) ձեռքբերում՝ ծրագրի շրջանակներում ձևավորված ինքնօգնության և ակտիվ երկարակեցության խմբերի անդամների և կամավորների համար՝ 3 355 000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական ծախսեր` 21 000 000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 20 000 000 արժողությամբ և գործուղումները (օրապահիկ և հյուրանոցային ծառայություն)՝ 1 000 000 դրամ արժողությամբ` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, տեղական ինքնակառավարման մարմինների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Դանիական Կարմիր խաչին և Դիաբետի համաշխարհային հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարե- գործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ., լրաց. 24.01.22 N 7-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |