Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 72-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`

1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.

2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.

5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.

6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:

3. Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան և առաջնորդվելով սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 7-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 15-րդ, 22-րդ և 32-րդ կետերով նախատեսված՝ բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառվող ծրագրերի միջոցառումների ծախսակազմումներն ավտոմատացնելու համար վերջիններս մուտքագրել այդ նպատակով մշակված նոր ծրագրում.

3) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 19-րդ կետով նախատեսված՝ ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում, տվյալ ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, բյուջետային հայտերի շուրջ քննարկումները հնարավորության դեպքում կազմակերպել առցանց ձևաչափով.

4) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունը՝ համապատասխան հավելվածներով.

5) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2023 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.

6) Հայաստանի Հանրապետության 2023 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը, ներառյալ՝ փորձաքննության դրական եզրակացությունը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 28-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 29-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

20.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 72-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային

ժամկետները

1.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ

ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ), ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման

շրջանակներում մեթոդական ցուցումների մշակում և

ուղարկում`

 

մինչև 2022 թ.

հունվարի 24-ը

ա) պետական մարմինների ՄԺԾԾ (ներառյալ՝ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և դրանց 
ներկայացման,

ԲԳԿ հանդիսացող

մարմիններ (սույն

ժամանակացույցում՝

այսուհետ` հայտատու

մարմիններ)

 

բ) ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման և դրանց ներկայացման

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

 

2.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատա-կանների ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ. հունվարի 24-ը

3.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համայնքների՝ 2023 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման

մարմիններ

մինչև 2022 թ. հունվարի 24-ը

4.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների (այդ թվում՝ ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1149-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ընկերությունների) կողմից 2019-2021 թթ. արդյունքներով բնապահպանական հարկի՝ նույն հոդվածի համաձայն սահմանված գումարների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2022 թ. հունվարի 27-ը

5.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկա-յացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ

մարզպետարաններ

մինչև 2022 թ. հունվարի 31-ը

6.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատականների վերաբերյալ քննարկումների իրականացում, դրա հիման վրա ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ առաջարկություն-ների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Հայտատու մարմիններ

մինչև 2022 թ. փետրվարի 1-ը

7.

ՀՀ ֆինանսների նախարարություն

2023 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատականների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ քննարկումների արդյունքներով հայտատու մարմիններին 2023 թվականի ծախսային նախնական կողմնորոշիչ չափաքանակների

տրամադրում

Հայտատու մարմիններ

մինչև 2022 թ. փետրվարի 4-ը

8.

ՀՀ

ոստիկանություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ համայնքներ

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-

վածքների

նախարարության սահմանած ժամկետներում

9.

Հայտատու մարմիններ

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած ժամանակացույցի` հայտատու մարմինների հետ իրենց բյուջետային ծրագրերի ռազմավարական փաստաթղթե- րի հետ համապատասխանու-թյան, սահմանված նպա-տակներին հասնելու առաջընթացի, ծրագրերի բովան- դակության և կառուցվածքի, դրանց արդյունքային ցուցանիշների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման շարունակականության նպատակահարմարության հետ կապված հարցերի շուրջ ՀՀ ֆինանսների նախարարու-

թյունում քննարկումների անցկացում

 

մինչև 2022 թ. փետրվարի 10-ը

10.

Հայտատու

մարմիններ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության

ներքո գտնվող ոլորտներում ծրագրերի միջոցառումները կատարող՝ ԲԳԿ չհանդիսացող պետական մարմինների հետ (այսուհետ՝ կատարող մարմիններ)

 

մինչև 2022 թ.

փետրվարի 23-ը

(ըստ ԲԳԿ

հանդիսացող

պետական

մարմինների

սահմանած

ժամանակացույցի)

11.

Հայտատու

մարմիններ

(յուրաքանչյուրը՝

իրեն

վերապահված

իրավասության մասով, ընդ որում
ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարության հետ համաձայնեցված), ՀՀ կենտրոնական

բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող բյուջետա-յին մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների

հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների

նախարարություն

մինչև 2022 թ.

փետրվարի 25-ը

12.

Հայտատու մարմիններ

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամա-դրված դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2023-2025 թվա- կաններին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. փետրվարի 25-ը

13.

Հայտատու մարմիններ,

ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ.
մարտի 1-ը

14.

ՀՀ հանրային

իշխանության և տարածքային

կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած

հարցումների

Ըստ ՀՀ ֆինանսների նախարա-րության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանս-

ների նախարա- րության

հարցումներում նշված պարբերա- կանության (ժամկետների)

15.

Հայտատու մարմիններ

Առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով և սույն ժամանակացույցի 7-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2023-2025 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտերը:

 

Հայտերում ծախսային առաջարկները ներկայացվում են ըստ հետևյալ ուղղությունների՝
 ծախսերը ծախսային քաղաքականության անփոփոխ լինելու պայմաններում՝ ճշգրտված նախորդ բյուջետային տարվա փաստացի կատարողականով և հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ,
 գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գծով ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկները,
 նոր նախաձեռնությունները՝ բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի և ըստ դրանց իրականացման առաջնահերթությունների
 ոլորտային ծախսային քաղաքականության շարադրանքը, ներառյալ՝ ոլորտային ծախսային

քաղաքականության թիրախները:

Հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներ- կայացվում են բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի: Հայտերում ներկայացվում են նաև ծախսերի համեմատականները գործող ՄԺԾԾ-ով հաստատված, նախորդող տարվա (փաստացի) և ընթացիկ տարվա (պլանային) ծախսերի հետ:

Ընդ որում, հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են ինչպես ամփոփ՝ ըստ ԲԳԿ-ի, այնպես էլ բացված՝ ըստ տվյալ ոլորտում ծրագրերի միջոցառումներն իրականացնող՝ ԲԳԿ չհանդիսացող կատարող մարմինների):

Հայտերում ներառված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով (բացառությամբ վարչական բնույթի ծրագրերի) ներկայացվում է այդ ծրագրի նկարագրությունը (անձնագիրը)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

սահմանված պահանջներին համապատասխան:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ.
մարտի 1-ը (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով՝ առանց նոր նախաձեռնու- թյունների)

 

մինչև 2022 թ.
մարտի 15-ը (հայեցողական ծախսերի և նոր նախաձեռնու- թյունների մասով)

16.

Հայտատու մարմիններ

Սույն ժամանակացույցի 15-րդ կետի համաձայն հայտատու մարմինների կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված՝ 2023-2025 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտերի և ըստ անհրաժեշտու-թյան այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում

 

մինչև 2022 թ. մարտի 15-ը

17.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը (քննարկելով ՀՀ կենտրոնական բանկի հետ) և ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայտատու մարմիններ

մինչև 2022 թ.
մարտի 18-ը

18.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյու- ջետային ծրագրերը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկելու ժամանակացույցերի մշակում և համապատասխան հանձնաժո-

ղովների հետ համաձայնեցում

 

մինչև 2022 թ.
ապրիլի 5-ը

19.

Հայտատու մարմիններ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանք-ների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպու-թյունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկա-յացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփո-

փաթերթ) տեղեկատվության ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ.
ապրիլի 8-ը

20.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկում-ների անցկացման նպատակով hայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտերի, ինչպես նաև ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտե- սական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ.
մայիսի 10-ը

21.

Հայտատու մարմիններ,

ՀՀ ֆինանսների

նախարարություն

Հայտատու մարմինների կողմից ներկայացված ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների

անցկացում (ըստ անհրաժեշտու-թյան)

 

մինչև 2022 թ.
մայիսի 13-ը

22.

Հայտատու մարմիններ

ՀՀ վարչապետի մոտ ժամանա-կացույցի 21-րդ կետով նախա-տեսված քննարկման արդյունք-ներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտերի մշակում և ներկայացում (ներառյալ՝ տարածքային կտրվածքով` առանձնացված

ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ.
մայիսի 24-ը

23.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը) վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ.
հունիսի 2-ը

24.

ՀՀ

կառավարություն

ՄԺԾԾ նախագծի քննարկում և հաստատում

 

մինչև 2022 թ.

հունիսի 9-ը

25.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2022 թ.
հունիսի 16-ը

26.

Հայտատու մարմիններ,

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային

կայքերում

 

մինչև 2022 թ.

հունիսի 16-ը

27.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների

նախարարություն

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը

ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին

տրամադրելու համար)

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից

10-օրյա ժամկետում

28.

Հայտատու մարմիններ

ՀՀ ֆինանսների նախարարություն

սույն ժամանակացույցի 24-րդ կետով ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի շուրջ ՀՀ ԱԺ գլխադա-սային հանձնաժողովներում քննարկումների իրականացում

 

մինչև 2022 թ.
հուլիսի 29-ը՝ սույն ժամանակացույցի
18-րդ կետով համաձայնեցված ժամանակա- ցույցերին համապատասխան

29.

ԱԺ գլխադասային հանձնաժողովներ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության

մասով)

սույն ժամանակացույցի 28-րդ կետով ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկում-ների արդյունքներով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի վերաբերյալ ԱԺ պատ- գամավորների առաջարկություն-ների տրամադրում

Հայտատու մարմիններ

մինչև 2022 թ.
հուլիսի 29-ը

30.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանա- կան հարկի նպա- տակային օգտա- գործման մասին» ՀՀ օրենքի

գործողության

շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ` ՀՀ տարածքային կառավարման մարմինների

միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտա-գործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ առողջա-պահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից

սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2022 թ. օգոստոսի 1-ը

31.

Հայտատու մարմիններ

սույն ժամանակացույցի 29-րդ կետով ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ ԱԺ պատգամավորների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշման ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. օգոստոսի 5-ը

32.

Հայտատու մարմիններ

սույն ժամանակացույցի 28-րդ կետի համաձայն ՀՀ ԱԺ-ում իրականացված քննարկումների արդյունքներով հայտատու մարմինների՝ 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման վերանայված հայտերի տրամադրում (վերանայված բաղադրիչների մասով)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. օգոստոսի 12-ը

33.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

Իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. օգոստոսի 12-ը

34.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ

որում ՀՀ տարած- քային կառավար- ման մարմինները`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարության հետ համաձայնեց- ված),

ՀՀ կենտրոնական

բանկ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի թարմացված կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. օգոստոսի 12-ը

35.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարության 2023 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2023 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետա-յին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը

(մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ը

36.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտու-թյան) և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ը

37.

ՀՀ արդարադա- տության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն

 

ՀՀ մարզպետա- րաններ

 

ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2023 թվականի գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված

դեպքում)

38.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների

գումարների հաշվարկում և տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ը

39.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2023 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ծախսերի նախա- հաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2023 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2022 թվականի համար հաստատված, սպասո- ղական և 2021 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման

բացատրությունը)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 7-ը

40.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մակրոտնտեսական ցուցանիշ-ների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում), ՀՀ վարչապետի մոտ հայտատու մարմինների մասնակցությամբ բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ. սեպտեմբերի 8-ը

41.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների

նախարարություն

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 8-ը

42.

ՀՀ պետական մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության

մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայաց-նելու ենթակա ծրագրերի նախա-գծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարության հավանությունը ստանալու համար ներկայացնելը, այդ թվում`

 

1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն`

ա. «Գիտական և գիտատեխնի-կական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2023 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը,

բ. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023 թվականի ծրագրի նախագիծը.

 

2) ՀՀ աշխատանքի և սոցիալա-կան հարցերի նախարարություն`

ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,

բ. «Հայաստանի Հանրապետու-թյան հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին

հոդվածի համաձայն Հաշմանդա-մություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագրի նախագիծը.

 

3) ՀՀ տարածքային կառավար-ման և ենթակառուցվածքների նախարարություն` «Սահմանա-մերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համա-ձայն Սահմանամերձ տարածա-շրջանների զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծը.

 

4) ՀՀ ոստիկանություն` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում թմրա-մոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի միջոցա- ռումների տարեկան ծրագրի նախագիծը.

 

5) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործ-ման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ. սեպտեմբերի 9-ը

43.

ՀՀ պետական եկամուտների

կոմիտե

2023 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 14-ը

44.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2022 թ. սեպտեմբերի 14-ը

45.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի մշակում և ներկայացում

ՀՀ վարչապետի

աշխատակազմ

մինչև 2022 թ.

սեպտեմբերի 15-ը

46.

ՀՀ

կառավարություն

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկա-յացնելու մասին որոշման ընդունում

x

մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ը

47.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնա-կան եզրակացության ներկայա-ցում

ՀՀ կառավարություն

մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ը

48.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանու-թյանն արժանացած ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ը

49.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում

x

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա

ժամկետում

50.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված

ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ կառավարու-

թյան կողմից 2023 թվականի

պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն

հաջորդող օրը

51.

ՀՀ հանրային

իշխանության

մարմիններ` ըստ

ՀՀ ֆինանսների

նախարարության

ներկայացրած

ցանկի

ՀՀ ֆինանսների նախարարու-թյան կողմից տրամադրված

ձևաչափի համաձայն` 2023 թվականի «Քաղաքացու Բյուջե»-ի (յուրաքանչյուրը՝ իր ոլորտային մասի) ներկայացում

ՀՀ ֆինանսների

նախարարություն

«Հայաստանի

Հանրապետու-

թյան 2023 թվա-

կանի պետական

բյուջեի մասին»

ՀՀ օրենքը ՀՀ

Ազգային ժողովի

կողմից

ընդունվելուց

հետո՝ տասնօրյա

ժամկետում

52.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2023 թվականի «Քաղաքացու Բյուջե»-ի մշակում և

հանրայնացում

 

«Հայաստանի

Հանրապետու-

թյան 2023 թվա-

կանի պետական

բյուջեի մասին»

ՀՀ օրենքի պաշ-

տոնական

հրապարակումից

հետո՝ մեկամսյա

ժամկետում

53.

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացում-ների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմին-ներին տեղեկությունների (ներառյալ՝ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամա-դրում

ՀՀ մարզպետարաններ

(տեղական ինքնակա-

ռավարման մարմին-

ներին տրամադրելու

համար)

«Հայաստանի

Հանրապետու-

թյան 2023 թվա-

կանի պետա-

կան բյուջեի

մասին» ՀՀ

օրենքի պաշտո-

նական հրապա-

րակումից հետո՝

մեկամսյա

ժամկետում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան