Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.650
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկությամբ
2006 թվականի հունիսի 13-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանում է մեղադրանքը» բառերից հետո լրացնել «մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը,»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի երրորդ  մասը «քրեական գործեր» բառերից հետո լրացնել «և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 429-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 431-րդ հոդվածի չորրորդ մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «դատախազի» բառով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 434-րդ հոդվածի առաջին մասից հանել երրորդ նախադասությունը:

Ներմուծեք նկարագրությունը_21507

 

Հոդված 6. Օրենսգրքի 438-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «և դատախազի» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 438-րդ հոդվածի հինգերորդ մասը «անձանց» բառից հետո լրացնել «և դատախազի» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-67-Ն