ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 172-Ա
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 172-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Ազգային տարածական տվյալների օգտագործման և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.5-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.5-րդ հոդվածի 4-րդ մաս |
3. |
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.5-րդ հոդվածի 5-րդ մաս |
4. |
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ առավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «դ» կետ |
5. |
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մաս |
6. |
«Մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2022 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.3-րդ հոդվածի 3-րդ մաս |
7. |
«Տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը և կատարման ժամկետները սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.4-րդ հոդվածի 1-ին մաս |
8. |
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.4-րդ հոդվածի 4-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2023, N 563-Ա | 27.05.2023, N 172-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|