ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 205-Ա
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել՝
1) «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 205-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2022 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներ |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2022 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 205-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2022 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքի 1-ին հոդված |
2. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2022 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքի 1-ին հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
23.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|