Գլխավոր տեղեկություն
Համար
N 1105-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1105-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանն առնչվող կազմակերպաիրավական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

   

05.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1105-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ, աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության պետի տեղակալ և օպերատիվ տեխնիկական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի պետ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ (Արմեն Գևորգի Ավետիսյան)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ