Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.01.2022-09.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 998-Ա

 

«ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼԼՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,464,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) N 6250012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 50,000,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի:

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 02508134308 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 32,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 23-ին կնքված N 704643082 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 6,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2018 թվականի փետրվարի 20-ին N 112740687, 2020 թվականի հուլիսի 17-ի N 121391733, 2020 թվականի հուլիսի 31-ի N 121407394 և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2007 թվականի հունվարի 1-ին կնքված N 112848821 S9300093 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների ու HI-LINE ծառայության մատուցում` 2,500,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի:

5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2007 թվականի հունիսի 28-ին կնքված N 10223201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

6) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02703411) 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների մատուցում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 12.01.22 N 3-Ա)

3. «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 998-Ա որոշման

 

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ»
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է 2022-2024 թ. եռամսյակի ընթացքում ֆինանսավորել հիմնադրամին պատկանող Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը՝

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ հիվանդանոցի մանկական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ հիվանդանոցի շտապ օգնությունում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ հիվանդանոցին կից 21 բուժական ամբուլատորիաներում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ նշված հիվանդանոցի մոտավորապես 140/150 աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ մոտավորապես 600/700 ընտանիքներին, նրանց տրամադրելով նաև մարդասիրական այլ օգնություն՝ հագուստեղեն, սննդամթերք և այլն:

- ցուցաբերել նյութական և բարոյական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խավերին, նպաստել 1988 թ․-ի երկրաշարժից տուժած Հայաստանի բնակավայրերի բնակչության առողջապահական

խնդիրների լուծմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակներն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի (օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից)

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսավորողը` Կամիլլիանների Կրոնական Միաբանություն
Իտալիա-Կապրիատե Սան Ջերվազիո/ Բեռգամո 24042

Վիա Վիտտորիո Վենետո, 47

Հեռ.` 0039 02 / 920011

e-mail: pni.segr@gmail.com

Իտալիա-PRO.SA ONG ON LUS/ -FONDAZIONE PER LA PROMOZIONE UMANA E LA SALUTE''

ՊՐՈ․ԶԱ Մարդկային զարգացման և Առողջության Հիմնադրամ
Միլան 10124

Վիա Ռ. Լեպետիտ, 4
Հեռ.՝ 0039 02 67100990

e-mail: info@fondazioneprosa.it

4.

Ծրագիրը կատարողը

Սույն ծրագիրը իրականացվում է Կամիլլիանների Միաբանության «ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼԼՈ» Բարեգործական Հիմնադրամի կողմից

Աշոցք, 2801, Շիրակի մարզ

Հեռ.՝ 00 374 245 / 21616

00 374 245 / 21722

Ֆաքս՝ 00 374 245 / 21616

e-mail: redemptorismaterashotsk@yahoo.it

camillians_ashotsk@web.am

Հարկային հաշվառման համարը՝ 05806438

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի Մարզի Աշոցքի տարածաշրջանում և առողջական ծառայություններից կարող են օգտվել թե Աշոցքի տարածաշրջանի, թե Հայաստանի այլ բնակավայրերից, ինչպես նաև Վրաստանի սահմանամերձ շրջանները՝ մասնավորապես Ջավախքի շրջանը:

Բարեգործական ծրագրի բնագավառներն են` առողջապահական և սոցիալական աջակցություն։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրված նպատակներին հասնելու համար՝ 2022-2024 թ. եռամսյակի ընթացքում ֆինանսավորումը հասնում է մոտ 1,464,600,000 (մեկ միլիարդ չորս հարյուր վաթսունչորս միլիոն վեց հարյուր հազար) դրամի, որի մեծ մասը կատարվում է անմիջապես ֆինանսավորողի կողմից Իտալիայում (օրինակ՝ սննդամթերք, դեղորայք, բուժպարագաներ, գրենական պիտույքներ, մաքրության պարագաներ, ապահովագրություններ, բեռնարկղների ուղարկման ծախսեր և այլն):

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ Ջավախքի շրջանի բոլոր այն անձիք, ովքեր կցանկանան Բարեգործության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով օգտվել «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի ամբողջական բժշկական ծառայություններից,

Հայաստանի Աշոցքի տարածաշրջանի բնակչությունը, որոնք բացի հիվանդանոցի ծառայություններից՝ կարող են օգտվել նաև Աշոցքի շրջակա գյուղերում տեղակայված մշտապես գործող 21 բուժական ամբուլատորիաներից,

- Հիմնականում Աշոցքի տարածաշրջանի, ապա նաև Աշոցքի տարածաշրջանից դուրս բնակվող և կարիքավոր համարվող անձիք և ընտանիքները: Վերոհիշյալ խմբի մեջ մտնում են մոտավորապես 600/700 ընտանիք, որոնք մարդասիրական օգնություն են ստանում: Օգնության տրամադրման չափանիշը հիվանդության, կամ, ավելի ընդհանրացված, կարիքի առկայությունն է: Անապահով ընտանիքների ցանկերը կազմելիս հիմնադրամը համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և

տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ներկայացված ծրագիրը ընդգրկում է 01.01.2022-ից մինչև 31.12.2024 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի ընդհանուր առմամբ 100 մահճակալ՝ տեղաբաշխված չորս ստացիոնար բաժանմունքների (թերապիայի, վիրաբուժության, գինեկոլոգիայի/մանկաբարձության և մանկաբուժության) ինչպես նաև շրջանի գյուղերում տեղակայված 21 բուժական ամբուլատորիաներ:

Վերը նշված հիմնադրամի Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի մոտավորապես 140-ից 150 աշխատակիցներ, և անձնակազմի աշխատավարձը 2022-ից 2024 թթ-ի համար նախատեսված է 700,000,000 (յոթ հարյուր միլիոն ՀՀ դրամ):

Ունենալով այսպիսի կառուցվածք՝ «Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո Բարեգոծական Հիմնադրամը»-ը իր առջև դնում է հետևյալ նպատակները:

Ծրագրով առանձին փուլեր նախատեսված չեն: Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում շարունակական հիմունքներով մատուցվելու է անվճար բուժսպասարկում, ինչպես նաև շահառու ճանաչված 600/700 ընտանիքներին բաշխվելու է մարդասիրական օգնություն: Վերոհիշյալ նպատակներով նաև

ներմուծվելու է մարդասիրական բեռ (տարեկան 350.000 /երեք հարյուր հիսուն հազար/ եվրո արժողությամբ), որի մի մասը (դեղորայք, բուժպարագաներ, մաքրության պարագաներ, սարքավորումներ, սննդամթերք և այլն) կօգտագործվի հիվանդանոցում:

- Սպիտակեղենի, կտորեղենի համազգեստների պատրաստում, տրամադրում բուժաշխատակիցներին և մահճակալային պարագաների պատրաստում, լվացում հիվանդանոցի լվացքատանը,

- Անվճար սնունդ` նախաճաշ, ճաշ, ընթրիք ստացիոնար հիվանդներին և հերթապահող բուժաշխատակիցներին

- Դեղորայքի և բուժպարագաների անվճար տրամադրում հիվանդանոցին կից 21 բուժական ամբուլատորիաներում

- Իսկ բեռի մյուս մասը (հագուստեղեն, սննդամթերք և այլն) կբաշխվի կազմակերպությունում գրանցված

600/700 շահառու ընտանիքներին

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի ընդհանուր առմամբ 100 մահճակալ՝ տեղաբաշխված չորս ստացիոնար բաժանմունքների (թերապիայի, վիրաբուժության, գինեկոլոգիայի/մանկաբարձության և մանկաբուժության) ինչպես նաև շրջանի գյուղերում տեղակայված 21 բուժական ամբուլատորիաներ: Ունենալով այդպիսի կառուցվածք՝ «Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո Բարեգործական Հիմնադրամ»-ը իր առջև դնում է հետևյալ նպատակները.

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Բարեգործական մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով

 Ներմուծեք նկարագրությունը_1371 տրամադրել բուժօգնություն, բուժսպասարկում և ստացիոնար բուժում (ներառյալ վիրահատությունները) ցանկացած քաղաքացու համար՝ առանց որևէ խտրականության,

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Դեղորայքի, բուժպարագաների, բժշկական սարքավորումների, անեստետիկ միջոցների և այլնի ձեռքբերում և ներմուծում,

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Սննդամթերքի ձեռքբերում և ներմուծում

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Մեքենաների և ջեռուցման համար վառելանյութի ձեռքբերում

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Էլեկտրաէներգիայի, ջրի/կոյուղու, հեռախոսների վարձավճարների վճարում

 Ներմուծեք նկարագրությունը_1371 Շտապ օգնության և մարդատար մեքենաների ձեռքբերում և ներմուծում։

Ներկայացված 2022-2024 թթ. իրականացվող ծրագիրը նախատեսված է շարունակական հիմունքներով և շարունակությունն է նախորդ տարիների ծրագրերի։ Ձեռք բերված գույքը Ս․Կամիլլո բարեգործական հիմնադրամի սեփականությունն է, այն տնօրինվում և օգտագործվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներով։ Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում։ Իսկ անհրաժեշտության դեպքում կկիրառվի հիմնադրամի կանոնադրության 9․10 և 10․5 ենթակետերի համաձայն։

Տվյալ նպատակներին հասնելու համար խնդրատու Հիմնադրամին 2022-2024 թ. եռամսյակում անհրաժեշտ է Հայաստանում կատարել հետևյալ ծախսերը: Թվերը, բնականաբար, մոտավոր բնույթ ունեն, քանի որ ենթակա են շուկայական տատանումների և սակագների հետագա փոփոխությունների:

1

Էլեկտրաէներգիա (ներառվում են հիմնադրամին պատկանող Տիրամայր Նարեկի հիվանդանոցը,
ինչպես նաև հիվանդանոցին կից 21 բուժական ամբուլատորիաները, բաժանորդ քարտի համար՝ 7250012 և 6250012):

50,000,000 դրամ

2

Ջուր և կոյուղի

6,700,000

դրամ

3

Հեռախոսակապի և շարժական կապի ծառայությունների (Belline/Տելեկոմ Արմենիա-Աշոցք, Երևան, բջջային սարքավորումների և աքսեսուարների ձեռքբերում)

2,500,000

դրամ

4

Բենզին և դիզվառելանյութ շտապ օգնության մեքենաների համար

9,000,000

դրամ

5

Գազ կամ դիզվառելանյութ ջեռուցման համար

32,600,000

դրամ

6

Դեղորայք և բուժպարագաների ձեռքբերում

75,000,000

դրամ

7

Սննդամթերքի ձեռքբերում

65,000,000

դրամ

8

Հիվանդանոցին անհրաժեշտ բլանկների տպագրում

3,600,000

դրամ

9

ՎիվաՍելՄՏՍ Հայաստան շարժական կապի ծառայություն, սարքավորումների և աքսեսուարների ձեռքբերում

6,500,000,00

դրամ

10

Աուդիտորական ծառայություն

2,400,000

դրամ

11

Բենզին և դիզվառելանյութ ադմինիստրատիվ մեքենաների համար

3,500,000

դրամ

12

Ավտոմեքենաների ընդհանուր սպասարկում Ադմինիստրացիա և շտապ օգնության

6,000,000

դրամ

13

Փաստաբանական /իրավագետի/ խորհրդատվություն

1,800,000

դրամ

14

Բեռների ներմուծում (հագուստեղենի` նոր և օգտագործված, դեղորայքի, բուժպարագաների, սննդամթերքի, համակարգիչների, գրենական պիտույքների, մաքրության պարագաների, բուժսարքավորումների, մեկ շտապ օգնության և մեկ մարդատար մեքենաների)

 

500,000,000

դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 ● Հեռախոսակապի և շարժական կապի ծառայություններ

2,500,000

դրամ

 ● Շարժական հեռախոսակապի ծառայություն

6,500,000

դրամ

 ● Աուդիտորական ծառայություն

2,400,000

դրամ

 ● Բենզին և դիզվառելանյութ վարչական ավտոմեքենաների համար

3,500,000

դրամ

 ● Բենզին և դիզվառելանյութ շտապ օգնության ավտոմեքենաների համար

9,000,000

դրամ

 ● Ավտոմեքենաների ընդհանուր սպասարկում՝ վարչական և շտապ օգնության ավտոմեքենաների համար

6,000,000

դրամ

 ● Փաստաբանական /իրավագետի/ խորհրդատվություն

1,800,000

դրամ

 ● Վարչական մասի աշխատակիցներ

27,500,000

դրամ

Ընդամենը 59,200,000 /հիսունինը միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ մոտավոր բյուջեի 4,1% :

12.

Համագործակցությունը պետական կառավար- ման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազ-

մակերպությունների հետ

«Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո Բարեգործական Հիմնադրամ»-ը համագործակցում է ՀՀ Առողջապահության Նախարարության, պետական կառավարման այլ ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման սոցիալական ծառայությունների և Միասնական սոցիալական ծառայության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի գործունակության և արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո Բարեգործական Հիմնադրամ»-ի Հոգաբարձուների Խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հիմնադրամը անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ