Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 140-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՏՆԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 10,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում տնկման համար ծառերի ձեռքբերում և տնկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

01.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 140-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՏՆԿՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» Կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու համար ծառերի ձեռքբերում և եկեղեցու տարածքում տնկում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» Կրոնական կազմակերպություն Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1)՝ հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

10 000 000,00 (տասը միլիոն) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ»

Կրոնական կազմակերպություն Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի փետրվարի 21-ից մինչև հունիսի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան Հայրապետական թեմ» Կրոնական կազմակերպության (Սուրբ Թադեոս եկեղեցու) համար անհրաժեշտ է կազմակերպել եկեղեցու համար ծառերի ձեռքբերման և եկեղեցու տարածքում տնկման աշխատանքների իրականացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 10 000 000,00 ՀՀ դրամ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ծառերի ձեռքբերում, ներմուծում և տնկման աշխատանքների իրականացում 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի»

25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

01.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան