Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-106
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.1997-27.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.21/19(117)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

5 մարտի 1997թ.

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման եվ սոցիալական զարգացման ֆոնդի մասին

(վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

գ լ ու խ I

 

ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը (այսուհետ` ֆոնդ), դրա գոյացման աղբյուրները և օգտագործման ուղղությունները:

(1-ին հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 2. Ֆոնդը ձևավորվում և օգտագործվում են հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ` ֆինանսական, հարկային մարմինների հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

գ լ ու խ II

 

ֆոնդի գոյացման աղբյուրները

(Վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 3. (հոդվածն ուժը կորցրել է 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, պարտադիր վճարումներից և դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) 10 տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի կազմավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերի պարտադիր վճարները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով գանձվող գումարները:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումները չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարները:

(4-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

գ լ ու խ III

 

ֆոնդի օգտագործման ուղղությունները

(Վերնագիրը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 5. Ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով`

ա) լրացուցիչ գումարներ հայտնաբերող աշխատողի, աշխատողների խմբի, ինչպես նաև լրացուցիչ գումարների հայտնաբերման գործում ներդրում ունեցած աշխատողների դրամական պարգևատրման համար.

բ) համակարգի նյութատեխնիկական և սոցիալական զարգացման նպատակներով:

(5-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 6. Լրացուցիչ գումարներից մասհանումները ֆոնդին կատարվում են հարկային մարմինների աշխատողների կողմից` յուրաքանչյուր ստուգման (վերստուգման) ակտով արձանագրված ընդհանուր գումարից: Միջոցների մուտքագրումը ֆոնդ իրականացվում է միայն հայտնաբերված լրացուցիչ գումարները ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրումից (վերականգնումից) հետո:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.97 ՀՕ-182)


գ լ ու խ IV

եզրափակիչ դրույթներ

Հոդված 7. Ֆոնդի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

(7-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-182)

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Լ. Տեր-Պետրոսյան

Երևան
26 մարտի 1997թ.  
ՀՕ-106