ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1089-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 13,454,000 դրամ արժողությամբ «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից «Գրանդ քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2021 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N ԳՔ-091/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի ձեռքբերում՝ 13,096,893 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1089-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Պետական մանկատների երեխաներին, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաներին, բարեգործական կազմակերպություններին/մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներին Ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի տոպրակների նվիրաբերում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների/մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ/սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
13 454 000 /տասներեք միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար/ ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների/մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ: Ընտրությունը կատարվել է բարեգործական հիմնադրամի ընտրությամբ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ամանորի կապակցությամբ նախատեսվում է սույն ծրագրին կից ներկայացված աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների/մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության ներքո գտնող 1922 երեխաներին նվիրել “Գրանդ Քենդի” ՍՊ ընկերության կողմից արտադրված քաղցրավենիքի տոպրակներ ընդհանուր առմամբ 13 454 000 /տասներեք միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառող ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 1922 հատ քաղցրավենիքի տոպրակի ձեռքբերում հայկական “Գրանդ Քենդի” ՍՊ ընկերությունից, 13 454 000 /տասներեք միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից; Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Աղյուսակ
«Վարդանյան ընտանիք» բարեգործական
հիմնադրամի կողմից նախատեսվող
«Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագրի
«08» հոկտեմբերի, 2021 թ.
Նվիրաբերությունը ստացող երեխաների խնամքի կենտրոններ
Պետական մանկատները | |||
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
Երևանի ՛՛Մանկան տուն՛՛ ՊՈԱԿ |
Ք. Երևան, Ար. Արմենակյանի փողոց 119 |
42 |
2. |
Երևանի ‘’Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն’’ ՊՈԱԿ |
Ք. Երևան, Մ. Յաղուբյան նրբ. 13, 59 դպրոցի հարևանությամբ Մանումենտ Գեյն շտաբ (նախկին Արմեն Տիգրանյանի) փողոց 13 |
100 |
3. |
Գյումրիի "Երեխաների տուն" ՊՈԱԿ |
Ք. Գյումրի, Թամանյանի փողոց 17 |
100 |
4. |
“Գավառի մանկատուն” ՊՈԱԿ |
Գավառ, Օգոստոսի 23-ի փողոց 106 |
60 |
5. |
“Խարբերդի մասնագիտացված մանկատուն” ՊՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզ, գյուղ Նոր-Խարբերդ, Բաղրամյան 58 |
237 |
Ընդամենը՝ 539 երեխա | |||
|
ՀՀ Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները |
N |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների 11 հատուկ (օժանդակ) դպրոց |
Ք. Երևան, Նուբարաշեն 6փ., շ.1 |
82 |
2. |
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց |
Ք. Երևան, Մամիկոնյանց 31 |
65 |
3. |
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր 15 |
Ք. Երևան, Նորքի այգիներ 193 |
119 |
4. |
Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոց |
Ք. Երևան, Մոլդովական 41 |
95/այդ թվում 6 Արցախցի երեխա/ |
5. |
Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր |
Ք. Երևան, Վարդաշեն 6, 68/2 |
43 |
6. |
Հանրապետական N2 հատուկ կրթահամալիր |
Ք. Երևան, Րաֆֆու 113 |
75 |
7. |
Կապանի N3 հատուկ կրթահամալիր |
Ք. Կապան, Սպանդարյան 4 |
93 |
Ընդամենը՝ 572 երեխա | |||
|
Բարեգործական կազմակերպությունները/մանկատները/ | ||
N |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
"SOS մանկական գյուղեր" - մանկատուն "Կոտայք" մասնաճյուղ |
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Հերման Գմայների փ. 1 |
63 |
2. |
"SOS մանկական գյուղեր" - մանկատուն "Իջևան" մասնաճյուղ |
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ. 1 |
67 |
3. |
Սպիտակի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի մանկատուն |
ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Իտալական թաղամաս |
5 |
4. |
Սպիտակի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի Երևանի մանկատուն |
ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 37 տուն |
18 |
5. |
՛՛Նագաշյան մանուկների տուն՛՛ |
ք. Երևան, Ահարոնյան 2/2 |
22 |
6. |
Տիրամայր Հայաստանի կուսաստան կենտրոն |
Ք. Գյումրի, Չարենցի փողոց 6 |
37 |
Ընդամենը՝ 212 երեխա | |||
|
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատություններ և աջակցության կենտրոնները | ||
N |
Անվանումը |
Հասցեն |
Երեխաների քանակը |
1. |
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տերյան 6գ |
139 |
2. |
«Երևանի աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ վ/շ Մարգարյան 35 |
100 |
3. |
«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4, Մեքենաշինության թաղամաս, ՄՆՇ-23 |
100 |
4. |
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան, Բաղաբերդ 27 |
145 |
5. |
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք. Երևան, Զաքարիա Սարկավագի փողոց, 142/2 |
25 |
6. |
«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |
ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14 |
90 |
Ընդամենը՝ 599 երեխա | |||
Քաղցրավենիքի տոպրակներ ստացող երեխաների ընդհանուր քանակը՝ 1922 երեխա |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |