Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հունվարի 2022 թ.
ք. Երևան

N 7-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել.

1) քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման և անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) հավատարմագրման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 27-ի N 7-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրման դիմումը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչների հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

5. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով:

Էլեկտրոնային որևէ այլ եղանակով (հասցեով) Հանձնաժողովին ներկայացված դիմումները չեն համարվում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) և սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:

6. Հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։

7. Հավատարմագրման վերաբերյալ դիմումը՝ հավատարմագրվելու վերաբերյալ հայտով և առկայության դեպքում կից անհրաժեշտ փաստաթղթերով, Հանձնաժողով ներկայացվում է միայն էլեկտրոնային եղանակով: Դիմումին կից փաստաթղթերը սկանավորվում են և ներկայացվում PDF տարբերակով։

Հավատարմագրման համար դիմումին կից ներկայացվող հայտի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից։ Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` դիմումին կից մուտքագրվում (վերբեռնվում) է էլեկտրոնային հարթակ:

8. Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Էլեկտրոնային հարթակի միջոցով առանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում։

Եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել լրատվական գործունեություն իրականացնողին, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումին կից ներկայացվում է հավատարմագրվելու վերաբերյալ հայտը, որը պետք է պարունակի դիմող լրատվական գործունեություն իրականացնողի կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը, նշում՝ տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին, արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում՝ նշում նաև այդ մասին, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև ընտրության անվանման և օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար), դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով դիմող կազմակերպությանն ուղարկվում է՝

1) համապատասխան գրություն՝ հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում.

2) Հանձնաժողովի որոշումը՝ հավատարմագրումը մերժելու դեպքում:

Հավատարմագրման դեպքում դիմումի ուղարկման էլեկտրոնային հասցեով լրատվական գործունեություն իրականացնողին է ուղարկվում կազմակերպության օգտահաշիվը՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հետագա գրանցումներն իրականացնելու համար:

10. Օգտահաշիվը թույլ է տալիս իրականացնել հետևյալ գրանցումները՝

1) մուտքագրել հավատարմագրման համար ներկայացվող անձի տվյալները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են միայն անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

2) փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկում։ Համակարգը ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու հնարավորություն տալիս է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրվող վկայականները։

11. Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում լրատվական գործունեություն իրականացնողին՝ ներբեռնման և տպագրության համար։ Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին տրվող վկայականը պարունակում է նաև արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որը հնարավորություն կտա հավաստիանալու տվյալ Զանգվածային լրատվության միջոցի տվյալ ներկայացուցչի՝ Հանձնաժողովի կողմից հավատարմագրված լինելու հարցում։

12. Հավատարմագրված լրատվական գործունեություն իրականացնողին տրամադրված օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ:

13. Հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝

1) դիմումով ներկայացված հայտը չի բավարարում Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները,

2) դիմումը և/կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին։

14. Հավատարմագրման մերժման հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը հաստատում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման հայտը: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները համարվում են հավատարմագրված դիմումը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում՝ Հանձնաժողովում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման հայտը հաստատելու մասին գրությունը հավատարմագրման համար դիմած լրատվական գործունեություն իրականացնողին ուղարկելուց հետո՝ հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից:

15. Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը մերժելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

16. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:

17. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների հավատարմագրման աշխատանքները համակարգում է Հանձնաժողովի արտաքին կապերի վարչությունը:

18. Հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում։

19. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողների ներկայացուցիչներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։

20. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է Ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 27-ի N 7-Ն որոշման

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

ՀԱՅՏ

 

___________________________________ 20   թ. ______________-ի

(նշվում է ընտրության անվանումը)

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

______________________________________________________________________________________________

դիմող լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակվելու վայրը

 

_____________________________________________________________________________________________

լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը

 

_____________________________________________________________________________________________

ծանուցման հասցեն

 

_____________________________________________________________________________________________

հեռախոսահամարը

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ տեղեկացնում եմ, որ ______________________________________________________________________________ կողմից

նշվում է լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը

______________________________________________տարածվում է ________________-ից։

նշվում է տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը                                    նշվում է սկզբնաժամկետը

 

________________________________________ իրականացնում է վերգետնյա եթերային հեռարձակում

նշվում է տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը

 

Այո
 

 
 
   Ոչ
 
 
 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման հետ կապված հարցերով պատասխանատու նշանակել`

անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________

հեռախոսահամար` ______________________________________________

 

Կից ներկայացվում են (առկայության դեպքում)`

 

Դիմող` __________________________________

             ստորագրություն անուն, ազգանուն

 

«____» ________________ 20   թ.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 27-ի N 7-Ն որոշման

 

Ձև 1

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

______________________________________

զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

______________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

 

 

QR կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

             

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվե)

անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

___________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

___________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

 

 

QR կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող

փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ

եթերային հեռարձակում իրականացնող

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

______________________________________

զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

______________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

 

 

QR կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

             

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ

եթերային հեռարձակում իրականացնող

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

___________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

___________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

 

 

QR կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող

փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

Ձև 3

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանձնաժողովի նախագահ_________________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ________________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Election is indicated ]

 

[ the voting day is indicated]

 

MASS MEDIA REPRESENTATIVE

 

Certificate N _____ _____________________________________________ Name of Mass Media

 

_____________________________________________ Name, surname

 

Commission Chairperson _________________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ________________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

_______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանձնաժողովի նախագահ _____________  

                                                ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ________________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название выборов ]

 

[указывается день проведения голосования]

 

ПРЕДСТАВИТЕЛЬ СМИ

 

Удостоверение N _____ _____________________________________________ Наименование СМИ

_____________________________________________ Ф. И. О.

 

Председатель комиссии _______________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» ______________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Ձև 4

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

 

______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանձնաժողովի նախագահ_________________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ________________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Referendum (Local Referendum) is indicated ]

 

[ the voting day is indicated]

 

MASS MEDIA REPRESENTATIVE

 

Certificate N _____ _____________________________________________ Name of Mass Media

 

_____________________________________________ Name, surname

 

Commission Chairperson _________________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ________________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[ նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը ]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _______________________________________________ զանգվածային լրատվության միջոցի անվանում

_______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանձնաժողովի նախագահ _____________  

                                                       ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ________________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название референдума (местного референдума)]

 

[указывается день проведения голосования]

 

ПРЕДСТАВИТЕЛЬ СМИ

 

Удостоверение N _____ _____________________________________________ Наименование СМИ

_____________________________________________ Ф. И. О.

 

Председатель комиссии _______________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» ______________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան