Գլխավոր տեղեկություն
Համար
N 1081-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1081-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02283677) կողմից «Աէրոդինամիքս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00230008) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով չորս տնակների կառուցման, տեղափոխման և տեղադրման ծառայությունների մատուցում` 20 մլն դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 13-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տնակներ զինվորների համար» ծրագրի մասին» N 382-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ