Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 89-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ԿԱՄՈՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ու 6-րդ ենթակետերով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Արթուր Գեղամի Դանիելյան (ծնվ.` 09.02.1998 թ., հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Նարեկ Կամոյի Մանուկյան (ծնվ.` 19.12.2003 թ., հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |