ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1051-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 73,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1051-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել ՀՀ մարզերի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 700 երեխաներ: | ||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված): | ||
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) | ||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, | ||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ մարզեր, Արցախ և Ջավախք: Բնագավառը՝ սոցիալական: | ||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,350,000 ՀՀ դրամ: | ||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող 700 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ` | ||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2022 – 31.12.2022 | ||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Դրամական օգնությունը տրամադրվում է տարին երկու անգամ Ընդհանուր գումարը՝ 67,600,000 ՀՀ դրամ: 2. Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում: Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:
Կազմակերպական ծախսեր՝ 5,750,000 ՀՀ դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,350,000 ՀՀ դրամ: | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք 250,000 ՀՀ դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռք բերում:
Ակնկալում ենք 2,500,000 ՀՀ դրամի չափով ավտոմեքենայի վառելիքի ձեռք բերում: Ակնկալում ենք 600,000 ՀՀ դրամի չափով գրասենյակային պիտույքների ձեռք բերում | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,750,000 ՀՀ դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.8 %-ը:
| ||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, 2. Տեղական ինքնակառավարման մարմինների 3. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արցախի և Վիրահայոց թեմերի 4. Միասնական սոցիալական ծառայության հետ | ||
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|