Գլխավոր տեղեկություն
Համար
N 1051-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1051-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 73,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1051-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել ՀՀ մարզերի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել

աղքատության կրճատմանը: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 700 երեխաներ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի

16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան,
Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115:

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ մարզեր, Արցախ և Ջավախք:

Բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,350,000 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն

ստացողը

Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող 700 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ`

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01.01.2022 – 31.12.2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Դրամական օգնությունը տրամադրվում է տարին երկու անգամ Ընդհանուր գումարը՝ 67,600,000 ՀՀ դրամ:

2. Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների

մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում:

Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:

 

Կազմակերպական ծախսեր՝ 5,750,000 ՀՀ դրամ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,350,000 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Ակնկալում ենք 250,000 ՀՀ դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռք բերում:

 

Ակնկալում ենք 2,500,000 ՀՀ դրամի չափով ավտոմեքենայի վառելիքի ձեռք բերում:

Ակնկալում ենք 600,000 ՀՀ դրամի չափով գրասենյակային պիտույքների ձեռք բերում

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,750,000 ՀՀ դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.8 %-ը:

 

Ծրագրի սպասարկումը ներառում է

ծրագրի ղեկավարի աշխատավարձ

կապի ծառայություն

ավտոմեքենայի վառելիք

գրասենյակային պիտույքներ

 

2,400,000 ՀՀ դրամ

250,000 ՀՀ դրամ

2,500,000 ՀՀ դրամ

600,000 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը
համագործակցում է`

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

2. Տեղական ինքնակառավարման մարմինների

3. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արցախի և Վիրահայոց թեմերի

4. Միասնական սոցիալական ծառայության հետ

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ