Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 82-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Արխիվինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 15-ին կնքված՝ պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման N ՀՀ ԱՆ-ԷԱՃԾՁԲ-21/22 պայմանագրում կատարել փոփոխություն և երկարաձգել պայմանագրով սահմանված ծառայությունների կատարման ժամկետը մինչև 2022 թվականի մարտի 31-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|